Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 6

Նախեւառաջ համոզվեք, որ ձեր բոլոր օգնականները` դայակները, տատիկ-պապիկներն ու պարզապես խնամողները,  օգտագործում են զուգարանի հետ կապված միեւնույն տերմինները:

Խոսքը նաեւ մարմնի մասերի մասին է:  Տեղյակ պահեք նրանց, թե ինչպես եք դուք փոքրիկին վարժեցնում  գիշերանոթին եւ ինչ բառապաշար եք օգտագործում: Եվ անպայման խնդրեք, որ նույն տերմինները օգտագործեն նաեւ նրանք, որպեսզի փոքրիկը շփոթության մեջ չընկնի:

Անկախ ամեն ինչից, մշտապես պետք է  գովեք ու խրախուսեք փոքրիկին, անգամ եթե նա չի կարողանում հաջողության հասնել:

Եվ հիշեք, որ վրիպումներ կլինեն: Կարեւոր է, որ չպատժեք, ինչ էլ որ լինի, նույնիսկ եթե փոքրիկը թրջի իրեն կամ կեղտոտի անկողինը:

 

Ասեք փոքրիկին, որ այդպես էլ է պատահում եւ առաջարկեք ձեր օգնությունը:  Վերահամոզեք, որ նա շատ ընդունակ է եւ կարողանում է մեծ երեխայի պես օգտվել գիշերանոթից:

Եվ մի շատ կարեւոր նկատառում` եթե դուք երկու կես եք լինում` հասկանալու համար, թե երբ պետք է սկսեք փոքրիկին վարժեցնել գիշերանոթին, թույլ տվեք, որ ձեր փոքրիկը լինի ձեզ ուղղորդողը: Այդ հարցում մի ընկեք այլոց` ծնողների, սկեսուրների, ընկերների, քույրերի, գործընկերների ազդեցության տակ: Նախորդ սերնդի  մարդիկ շատ ավելի վաղ տարիքում էին երեխային կտրում տակդիրից:  Բայց ամեն ինչ կախված է  փոքրիկից: Նա կհուշի ձեզ երբ սկսել:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 2

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 3

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 4

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս  5

Աղբյուրը` http://kidshealth.org