Երեխան և «carseat»-ը․ ծնողների 5 սխալ

Խնամք

Մեքենայում մանկական նստատեղ օգտագործելիս հաշվի առեք այս խորհուրդները։

Երեխան չպետք է նստած լինի դեմքով դեպի շարժման ուղղությունը 

 

Փոքրիկների գլուխը համեմատաբար ավելի մեծ է, իսկ պարանոցը՝ թույլ, հետևաբար եթե երեխան նստած է դեմքով դեպի շարժման ուղղությունը, ապա արգելակման ժամանակ նրա գլուխը կարող է մեծ թափով առաջ գալ, որն էլ կարող է առաջացնել ողնաշարի վնասվածք։ Այնպես որ, ավելի անվտանգ է, եթե երեխան նստի շարժման ուղղությանը հակառակ։ Սա պնդում են ԱՄՆ-ի մանկաբուժական ակադեմիայի մասնագետները։

Անվտանգության գոտին արձակված է կամ ոլորված 

Ուշադիր եղեք, որպեսզի անվտանգության գոտին կապված լինի ճիշտ ձևով։ Եթե գոտին թույլ է կապված, ապա ձգեք այն կամ այլ տարբերակ գտեք, որպեսզի այն ամուր գրկի երեխային։ Միայն այդ պարագայում երեխան ապահովագրված կլինի վթարների ժամանակ վնասվածքներ ստանալուց։  

 

Ամրակը ներքևում է

Անվտանգության գոտու ամրակը պետք է լինի իր ճիշտ տեղում։ Այն հավելյալ միջոց է, որը սահմանափակում է երեխայի շարժը «carseat»-ում։ Ներքևում կապված ամրակը կարող է արգելակման կամ վթարի ժամանակ վնասել երեխայի ներքին օրգանները։

 

Երեխան շատ հագուստ է կրում


Երբ երեխային նստեցնում եք «carseat»-ում, հանեք վերնազգեստը։ Այն կարող է թուլացնել անվտանգության գոտին։ Մեքենայում ունեցեք ծածկոց, որն էլ կգցեք երեխայի վրա։

 

Նստատեղը շատ հին է 

Սովորաբար «carseat»-երի պիտանելիության ժամկետը 7 տարի է։ Տարիների հետ պլաստմասը դառնում է հեշտ կոտրելի, հետևաբար հին նստատեղերը չեն կարող ապահովել երեխայի անվտանգությունը։

 
Wrong - սխալ
Right - ճիշտ

Աղբյուրը՝ www.vospitaj.com

Գովազդ