Անվտանգ շրջապատ 18 ամսականից 4 տարեկան երեխաների համար
18 ամսականից չորս տարեկան երեխաները մահվան և լուրջ վնասվածքների բարձր հավանականություն ունեն: Այս վնասվածքների մեծ մասը պատահում է տանը, և գրեթե բոլորն էլ հնարավոր է կանխել:
Տանը պատահող վնասվածքների հիմնական պատճառները
- Այրվածքներ կրակից, օջախներից, վառարաններից, տապակներից, տաք կերակուրներից, եռացեղ ջրի շիթերից, տաք յուղից, արդուկներից և էլեկտրական սարքավորումներից:
- Կտրվածքներ` ջարդված ապակուց, դանակներից, մկրատներից կամ այլ կտրող գործիքներից:
- Անկումներ մահճակալներից, պատուհաններից, սեղաններից և աստիճաններից:
- Փոքր առարկաներ կուլ տալը` մետաղադրամներ, կոճակներ կամ կորիզներ:
- Թունավորում պարաֆինից, միջատասպան նյութերից, սպիտակեցնող և լուծող նյութերից:
- Էլեկտրական հարված կոտրված էլեկտրական սարքավորումներից, լարերից, էլեկտրական վարդակների մեջ դանակներ կամ այլ առարկաներ մտցնելուց:
Ցանկացած իր, որ կարող է վտանգավոր լինել ակտիվ երեխաների համար, պետք է պահվի ապահով տեղում` նրանց հասանելիությունից դուրս:



