Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
Եթե երեխան ունի 38,5 C, բայց ժպտում է, խմում հեղուկներ, իսկ սենյակում բավարար խոնավություն կա և շոգ չէ, ապա կարելի է խուսափել դեղորայքից:
Իսկ եթե երեխան ունի 37,5 C տաքություն, բայց թույլ է, լուծում է, չի խմում, սենյակում չկա բավարար խոնավություն և շոգ է, պետք է շտապ տալ ջերմիջեցնողներ, որովհետև այս պայմաններում մարմնի բարձր ջերմաստիճանը խիստ վտանգավոր է: Երեխան կարող է մեծ քանակության հեղուկ կորցնել։
Կոնկրետ խորհուրդներ այն հարցի շուրջ, թե երբ տալ ջերմիջեցնողներ․
- երեխան վատ է տանում ջերմաստիճանի բարձրացումը (կապ չունի ինչքան է բարձրացել. եթե երեխան վատ է, պետք է տալ)
- երեխայի անադեկվատ պահվածք, որը կապված է ջերմաստիճանի բարձրացման հետ
- շնչական անբավարարության նշաններ (հևոց, դժվարաշնչություն)
- հեղուկի կորուստ՝ փսխում, լուծ, չոր և շոգ օդ
- երեխան կատեգորիկ հրաժարվում է հեղուկներ խմել
- կան նյարդային համակարգի ուղեկցող հիվանդություններ
- երեխային զննել է բժիշկն ու ասել, որ պետք է տալ