Ե՞րբ է հարկավոր ջերմիջեցնող տալ երեխային․ մասնագետի պարզաբանումները

Ներկայացնում է մանկաբույժ Արթուր Ջանազյանը։

Եթե երեխան ունի 38,5 C ջերմություն, բայց ժպտում է, խմում հեղուկներ, իսկ սենյակում բավարար խոնավություն կա և շոգ չէ, ապա կարելի է խուսափել դեղորայքից:

Իսկ եթե երեխան ունի 37,5 C տաքություն, բայց թույլ է, լուծում է, հեղուկ չի խմում, սենյակում չկա բավարար խոնավություն և շոգ է, պետք է շտապ տալ ջերմիջեցնողներ, որովհետև այս պայմաններում մարմնի բարձր ջերմաստիճանը խիստ վտանգավոր է: Երեխան կարող է մեծ քանակության հեղուկ կորցնել։

Տալ ջերմիջեցնող, երբ՝

  •   երեխան վատ է տանում ջերմաստիճանի բարձրացումը (կապ չունի՝ որքան է բարձրացել. եթե երեխան շատ վատ է զգում, պետք է տալ),
  •   նկատվում է երեխայի անադեկվատ պահվածք, որը կապված է ջերմաստիճանի բարձրացման հետ,
  •   նկատվում է շնչական անբավարարության նշաններ (հևոց, դժվարաշնչություն),
  •   կա հեղուկի կորուստ՝ փսխում, լուծ, ինչպես նաև օդը չոր է և շոգ,
  •   երեխան կատեգորիկ հրաժարվում է հեղուկներ խմել,
  •   կան նյարդային համակարգի ուղեկցող հիվանդություններ,
  •   երեխային զննել է բժիշկն ու նշանակել։