Ինչ է պետք
Ելակ-կես բաժակ
Եփված բրինձ - 2 ճաշի գդալ
Թթվասեր - 2 ճաշի գդալ
Շաքարավազ - 2 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել
Ելակը լավ լվանալ, յուրաքանչյուր հատիկը բաժանել 4 մասի եւ ավելացնել խաշված բրնձի վրա: Թթվասերը խառնել շաքարավազով եւ հարիչով կամ պատառաքաղով խառնել: Թթվասերի սոուսն ավելացնել բրնձի ու ելակի խյուսի վրա եւ խառնել:
ՀԳ. Նկատի ունեցեք, որ ելակը կարող եք փոխարինել ցանկացած մրգով, որը հնարավոր է հարել, ցանկալի է հատապտուղներով: Բարի ախորժակ