Տեղերով փոխվեք
Այս մեթոդը գործուն է երեք տարեկանից մեծ երեխաների դեպքում: Եթե երեխան կամակորություն է անում ու այն դադարեցելու որևէ մեթոդ չի օգնում, ապա փորձեք տեղերով փոխվել:
Դուք էլ փոքրիկին նմանակելով կամակորություն արեք, փոքրիկի ձեռքից թույլ քաշքշեք, ինչ-որ բան պահանջեք, օրինակ, որ խաղա ձեզ հետ: Երեխան միանգամից չի հասկանա, թե ինչ է կատարվում: Սակայն այնպես արեք, որ նա հայտնվի ձեր դերում: Սա մանկավարժական մեթոդ չէ, բայց գործուն է: Երեխան կհասկանա, թե նման պարագայում դուք ձեզ ինչպես եք զգում և հավանական է, որ էլ հաջորդ անգամ կամակորություն չանի:
Սակայն հիշեք, որ սա ծայրահեղ մեթոդ է և ցանկալի չէ դրան դիմելը:
Լավ օրինակ ծառայեք
Եթե ինքներդ եք կամակորություն անում, կռվում ձեր սիրելիների հետ, գոռում, այլոց մանիպուլացնում, մի ակնկալեք, որ ձեր փոքրիկն այլ կլինի: Հիշեք, որ երեխան հետևում է ձեզ ու դուք նրա համար գլխավոր օրինակն եք:
Պատժե՞լ արդյոք կամակորության համար
Նայած թե ինչ եք հասկանում պատժել ասելով: Եթե պատիժ ասվածը ծեծն է, ապա ոչ մի դեպքում: Բռնությունը ելք չէ: Արդյոք ձեզ դուր կգար, որ ինչ-որ բան պահանջելու համար, օրինակ, ձեր ամուսինը ձեզ ծեծեր կամ անկյուն կանգնեցներ: Եթե երեխան կամակորություն է անում, հարկավոր է նրան զրկել ուշադրությունից և հասկացնել, որ նրա պահվածքը ձեզ դուր չի գալիս և դուք պարտավոր չեք նրան լսել, քանի դեռ իրեն այդպես է պահում:
Ձեր և մանկիկի միջև մի մեծ տարբերություն կա. դուք մեծահասակ եք ու պարտավոր եք ավելի զուսպ լինել: Պետք է կարողանաք երեխային բացատրել, որ նա ճիշտ չէ և թե ինչու եք այդպես վարվում: Կարևորը փոքրիկի հետ ընդհանուր լեզու գտնելն է, այդ պարագայում կամակորություններն էլ կնվազեն: Սիրեք ու հասկացեք միմյանց:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների դեմ
Ոչ ճիշտ դաստիարակությունը` կամակորությունների հիմնական պատճառ
Երեխայի կամակորությունների դեմ պայքարելու մի քանի մեթոդ
Երեխայի կամակորությունների դեմ պայքարելու մի քանի մեթոդ-2
Նյութն ըստ baby.ru կայքի



