Որեւէ մեկին երեխայի խնամքը վստահելը կարող է իսկական մարտահրավեր լինել: Որակավորված դայակ գտնելը կպահանջի ժամանակ ու ջանքեր, բայց այդ դեպքում ձեզ վարձահատույց կլինեն վստահեցմամբ, որ ձեր երեխան ապահով ձեռքերում է:
Դուք կփորձեք գտնել մեկին, ով հասուն է եւ ընկերական, ողջամիտ է ու երեխաների նկատմամբ բարեհաճ ու քնքշալի վերաբերմունք ունի:
Ձեզ ծանոթ ու վստահելի մարդկանց երաշխավորագրերը ձեզ կկանգնեցնեն ճիշտ` հուսալի ու վստահելի ընտրության առջեւ: Եթե դուք ծանոթ չեք դայակների «շուկային», ապա խորհրդակցեք հարեւանի, գործընկերոջ հետ, հարցուփորձ արեք ծանոթ միջավայրերում կամ հարցրեք տեղի մանկաբույժից: Եթե ձեր փոքրիկը օրվա կամ հետդպրոցական խնամքի ծրագրերում ներգրավված է, ապա տվյալ ծառայության աշխատակազմից որեւէ մեկը, ով ծանոթ է ձեր երեխային, գուցե ցանկանա դայակ աշխատել կամ առաջարկի որեւէ մեկի ծառայությունը:
Դայակների հետ հարցազրույց անելն ու նրանց երաշխավորագրերը ստուգելը ձեզ կօգնեն նեղացնել ընտրության շրջանակը: Նախապես հարցեր կազմեք: Հարցրեք դայակին նրա աշխատափորձի, որակավորման ու մասնակցած դասընթացների մասին: Հատկացրեք մի օր, երբ դուք տանը կլինեք ու կհրավիրեք դայակին` ծանոթանալու ձեր տան նիստուկացին եւ երեխայի հետ փոխհարաբերություններին:
Շարունակելի
Աղբյուրը`kidshealth.org



