Գործողությունների ազատություն. սա անհրաժեշտ է նաև երեխաներին:
Բայց փոքրիկի ազատության ճանապարհին կան շատ խոչընդոտներ՝ սեղանի սուր ծայրեր, վարդակներ, կոտրվող իրեր և այլն: Շատ մայրիկներ վախենում են, որ փոքրիկը վայր կընկնի:
Բայց անհրաժեշտ է գտնել այս հարցի լուծումը, որովհետև շարժվելը, քայլելը շատ կարևոր են երեխաների համար: Այստեղ ծնողները դիմում են մանեժի օգնությանը:
Խորհուրդներ մանեժ ընտրելու հարցում
Մանեժները լինում են տարբեր՝ ըստ ձևի, չափսի, գույնի, բարձրության և այլն: Կան մանեժ-մահճակալներ, որտեղ երեխան նաև քնում է: Եթե երեխան ունի օրորոց կամ մահճակալ և նրան անհրաժեշտ է միայն խաղալու համար ապահով տարածք, ապա պետք է ընտրել սովորական մանեժ: Կարող եք ընտրել և՛ կլոր, և՛ քառակուսի, և՛ ուղղանկյուն և՛ նույնիսկ եռանկյուն մանեժներ:
Եթե մանեժն անհրաժեշտ է միայն խաղալու համար, ապա ընտրեք ավելի մեծ մանեժ, որը թույլ կտա երեխային ազատ շարժվել: Սակայն սրա վատ կողմն այն է, որ դժվար կլինի տեղաշարժելը հատկապես փոքր բնակարաններում:
Ինչ վերաբերում է գույնին, ապա ընտրեք չեզոք գույնովը, քանի որ վառ գույնը կարող է վատ ազդել երեխայի տեսողության վրա: Ընտրեք պաստելային գույներ:
Մանեժներից շատերում կան պլաստմասե օղակներ, որոնք օգնում են երեխային կանգնել: Դրա վրա շատ հաճախ կախում են խաղալիքներ:
Մանեժի կողային ցանցը լինում է և՛ խոշոր, և՛ մանր: Ընտրեք մանրը, որպեսզի երեխան գլուխը չմտցնի ցանցի մեջ:
Մանեժի բարձրությունը տատանվում է ՝ 70 կամ 80 սմ: Եթե կողային հատվածը լինի ավելի բարձր, ծնողների համար դժվար կլինի երեխային դնել կամ հանել այնտեղից:
Անհրաժե՞շտ է երեխային մանեժ
Պետք է անկեղծ ասել, որ մանեժը ծայրահեղ անհրաժեշտ իր չէ երեխայի համար: Եվ կան մի շարք պատճառներ՝ ինչու՞ հրաժարվել մանեժից.
- Երեխայի շարժումների սահմանափակում. նույնիսկ մեծ չափսերի մանեժները սահմանափակում են երեխայի շարժման ազատությունը, որից երեխան նյարդայնանում է:
- Տարածքի զբաղեցում. փոքր բնակարաններում այդքան էլ հարմար չեն մանեժները, այնպես որ կարող եք և հրաժարվել դրանից:
Աղբյուրը՝ Vospitaj.com



