Նախեւառաջ համոզվեք, որ ձեր բոլոր օգնականները` դայակները, տատիկ-պապիկներն ու պարզապես խնամողները, օգտագործում են զուգարանի հետ կապված միեւնույն տերմինները:
Խոսքը նաեւ մարմնի մասերի մասին է: Տեղյակ պահեք նրանց, թե ինչպես եք դուք փոքրիկին վարժեցնում գիշերանոթին եւ ինչ բառապաշար եք օգտագործում: Եվ անպայման խնդրեք, որ նույն տերմինները օգտագործեն նաեւ նրանք, որպեսզի փոքրիկը շփոթության մեջ չընկնի:
Անկախ ամեն ինչից, մշտապես պետք է գովեք ու խրախուսեք փոքրիկին, անգամ եթե նա չի կարողանում հաջողության հասնել:
Եվ հիշեք, որ վրիպումներ կլինեն: Կարեւոր է, որ չպատժեք, ինչ էլ որ լինի, նույնիսկ եթե փոքրիկը թրջի իրեն կամ կեղտոտի անկողինը:
Ասեք փոքրիկին, որ այդպես էլ է պատահում եւ առաջարկեք ձեր օգնությունը: Վերահամոզեք, որ նա շատ ընդունակ է եւ կարողանում է մեծ երեխայի պես օգտվել գիշերանոթից:
Եվ մի շատ կարեւոր նկատառում` եթե դուք երկու կես եք լինում` հասկանալու համար, թե երբ պետք է սկսեք փոքրիկին վարժեցնել գիշերանոթին, թույլ տվեք, որ ձեր փոքրիկը լինի ձեզ ուղղորդողը: Այդ հարցում մի ընկեք այլոց` ծնողների, սկեսուրների, ընկերների, քույրերի, գործընկերների ազդեցության տակ: Նախորդ սերնդի մարդիկ շատ ավելի վաղ տարիքում էին երեխային կտրում տակդիրից: Բայց ամեն ինչ կախված է փոքրիկից: Նա կհուշի ձեզ երբ սկսել:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 2
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 3
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 4
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 5
Աղբյուրը` http://kidshealth.org



