Կաթնաշոռով ու բանանով թխված ուտեստ երեխաների համար

Ինչ է հարկավոր

Բանան - 4 հատ

Կիտրոն (հյութ) – կես հատ

Անյուղ կաթնաշոռ - 100գ

Բնական յոգուրտ - 100գ

Ձու - 1 հատ

Մեղր - 2 ճաշի գդալ

Ինչպես պատրաստել

1        Մաքրել բանանները, երկարությամբ կտրել ու բաժանել երկու մասի, դնել ջեռոցի ամանի մեջ` թխման թերթիկի վրա, վրան լցնել կիտրոնի հյութը:

2        Խառնել կաթնաշոռը և յոգուրտը, ձուն և մեղրը, որպեսզի ստացվի միասեռ զանգված, և լցնել բանանի վրա:

3        Տեղադրել նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ և թխել 10 րոպե:

 

Ըստ ճաշակի՝ վրան ցանել դարչին կամ մանրացրած ընկույզ:

Բարի ախորժակ