Այս պուդինգը կարող եք տալ փոքրիկին սկսած մեկ տարեկան հասակից:
Հարկավոր է.
200 գրամ դդում,
130 գրամ խնձոր,
20 գրամ խաշած բրինձ,
10 գրամ ֆրուկտոզա կամ սովորական շաքարավազ,
20 գրամ թթվասեր,
1 լորի ձու:
Պատրաստման եղանակը
Խոշոր քերիչով անցկացնել խնձորն ու դդումը: Ավելացնել բրինձը, ֆրուկտոզան, թթվասերը և հարած ձուն, լավ խառնել: Ստացված զանգվածը լցնել նախապես յուղոտած կաղապարի մեջ և եփել ջեռոցում: Բարի ախորժակ:
Աղբյուրը`kid.ru



