Բրոկոլիով և դդումով շիլա

Այս կերակուրը չափազանց սննդարար է և օգտակար։ 

Ինչ է հարկավոր

80 գրամ դդում,

80 գրամ բրոկոլի,

Մի ճյուղ մաղադանոս,

Մի քիչ կարագ:

Պատրաստման եղանակը

Կեղևից ու կորիզներից մաքրված դդմի շերտը խորանարդիկներով կտրատել, բրոկոլին էլ բաժանել մանր ծաղկաբույլերի: Ջուրը եռացնել, բանջարեղենը լցնել եռացող ջրի մեջ և եփել՝ տարայի բերանը փակ, մինչև որ բանջարեղենը խաշվի։

Պատրաստի բանջարեղենը հարել բլենդերով կամ պարզապես տրորել պատառաքաղով: Ավելացնել 1-2 գդալ այն ջրից, որի մեջ եփվում էին բրոկոլին և դդումը: Պատրաստի շիլային ավելացնել կարագ և մանրացրած մաղադանոս, խառնել և մատուցել փոքրիկին:

Բարի ախորժակ