Ընդառաջ գնալով ընթերցողների հորդորին՝ «Իմ Փոքրիկ»-ը ներկայացնում է տնային պայմաններում յոգուրտ պատրաստելու բաղադրատոմսը:
Ինչ է հարկավոր.
Կաթ – 1 լիտր
Մածուն – 1 ճաշի գդալ կամ չոր մերան
Շաքարավազ – 1 ճաշի գդալ
Կտրատած միրգ կամ հատապտուղ - 1 ճաշի գդալ
Ինչպես պատրաստել.
Կաթը եռացնում եք, ապա մարում կրակը եւ սպասում մինչեւ փոքր-ինչ հովանա:
Ցանկալի է, որ ջերմաստիճանը լինի 40-42 աստիճան: Եթե ստացել եք ցանկալի ջերմաստիճանը, ավելացրեք շաքարավազը, ապա մերանը կամ մածունը եւ տարան դրեք տաք սենյակում: Ինչպես տատիկներն են խորհուրդ տալիս, կաթսան կարող եք ծածկել ծանր ու տաք հագուստով: Դարձյալ նույն ջերմաստիճանի ներքո (40-42 աստիճան) պահեք 6-8 ժամ: Երբ մածունն արդեն պատրաստ լինի, լցրեք բաժակի մեջ, ավելացրեք փոքրիկի նախընտրած կտրատած միրգը կամ հատապտուղը եւ մատուցեք:
Բարի ախորժակ