Գազարով և խնձորով ըմպելիք

Հարկավոր է.

2 միջին չափի խնձոր,

1 խոշոր գազար,

2 բաժակ ջուր,

1 թեյի գդալ շաքարավազ:

Պատրաստման եղանակը.

Խնձորները լվանալ, երկու կես անել, հեռացնել միջուկը, ապա շերտ-շերտ անել: Լցնել եռացող ջրի մեջ: Ավելացնել շաքարավազը, եռացնել և թողնել 3 ժամ: Ապա քամել:

Գազարը լվանալ, անցկացնել քերիչով և թանզիվի միջոցով հյութը քամել (կամ էլ հյութաքամիչի օգնությամբ): Գազարի հյութը խառնել խնձորի թուրմի հետ: