Մրգերով և բրնձով պուդինգ

Բաղադրատոմսը նախատեսված է 1 տարեկանից մեծ փոքրիկների համար:

Հարկավոր է.

50 գր․ բրինձ,

100 մլ․ կաթ,

100 մլ․ ջուր,

2 լորի ձու,

12 գր․ ֆրուկտոզա,

15 գր․ չամիչ,

20 գր․ չիր,

5 գր․ սերուցքային կարագ։

Պատրաստման եղանակը

Եփել կաթնային բրնձե շիլա։ Պատրաստի շիլային ավելացնել  նախապես միմյանց խառնած ձվի դեղնուցները, լվացված չամիչը, կտրատված չիրը, խառնել, ապա լցնել լավ հարած սպիտակուցը և նորից խառնել։ Զանգվածը տեղավորել կարագապատ տարայի  մեջ և թխել ջեռոցում։

 

Բարի ախորժակ: