Արդյոք նորմալ է սեռական օրգանները կոչել ոչ իրական անուններով
Երբ երեխան դառնում է 3 տարեկան, ծնողներն արդեն կարող են սեռական օրգանները կոչել իրենց անատոմիական անուններով:
Դրանք բժշկական տերմիններն են եւ չկա խելամիտ պատճառ` իսկական անունները չարտաբերելու, եթե երեխան ի վիճակի է արտաբերել: Այսպես երեխան սովորում է այդ բառերն օգտագործել առանց ավելորդ էմոցիաների եւ ամոթի: Միացյալ նահանգներում ծնողները հենց այսպես էլ հիմնականում վարվում են: Գելլափ կազմակերպության հարցումները ցույց են տվել, որ ծնողների 67 տոկոսը սովորեցնում են իրենց երեխաներին մարմնի մասերի իսկական անունները:
Ինչ է պետք պատասխանել փոքրիկի հարցին, թե որտեղից է լույս աշխարհ եկել
Երբ երեխան դառնում է փոքր-ինչ գիտակից, դուք արդեն կարող եք նրան ասել, որ երեխան ձեւավորվում է մայրիկի ձվաբջջից եւ մեծանում է մայրիկի փոքրիկում` ցույց տալով ստամոքսը եւ լույս աշխարհ է գալիս հատուկ տեղից, որը կոչվում է հեշտոց: Եվ ոչ մի հարկ չկա բացատրելու սեքսը, քանի որ փոքրիկներն ի վիճակի չեն այն ընկալելու: Ամեն դեպքում, կարող եք ասել, որ երբ կինն ու տղամարդը սիրում են միմյանց, նրանք ցանկանում են մոտ գտնվել: Ասեք նրան, որ տղամարդու սերմնաբջիջը միավորվում է կնոջ ձվաբջջին, եւ ձեւավորվում է փոքրիկը: Մինչեւ 6 տարեկան շատ երեխաներ կհասկանան այս ամենը: Ամեն տարիքին համապատասխան գրքերը կօգնեն այս հարցում: Պատասխանեք փոքրիկին ուղիղ տեքստով, եւ կտեսնեք, որ նա քիչ պատասխանով անգամ շատ բավարարված է:
Ինչ պետք է անեք, երբ տեսնեք փոքրիկին մերկացած` բժիշկ-բժիշկ խաղալիս
3-6 տարեկան փոքրիկներն ամենից շատ են բժիշկ-բժիշկ խաղում: Շատ ծնողներ վրդովմունքով են արձագանքում, երբ ականատես են լինում խաղին կամ լսում են դրա մասին: Խիստ հանդիմանությունը հարցը լուծելու լավագույն տարբերակը չէ: Ծնողները չպետք է նաեւ մտածեն, որ դա կարող է հետագայում հանգեցնի անվայելուչ վարքի: Հաճախ միայն ծնողի ներկայությունը բավարար է, որ խաղը դադարի: Դուք կարող եք փոքրիկի ուշադրությունը շեղել մեկ այլ գործողության վրա, առանց խառնաշփոթ ստեղծելու: Ավելի ուշ նստեք ու զրուցեք փոքրիկի հետ:
Այս թեմայով կարդացեք նաև
Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 1
Աղբյուրը` kidshealth.org