Ինչպես դաստիարակել առաջնորդի. պարզ քայլեր

Դաստիարակություն

Ի՞նչ եք կարծում՝ առաջնորդ դառնու՞մ են, թե՞ ծնվում: Կարծիք կա՝ եթե երեխան մի քիչ համարձակ է, նրա առջև կբացվեն բոլոր դռները: Բայց եկեք մի քանի պարզ քայլ քննարկենք, որոնք կօգնեն դաստիարակել իսկական առաջնորդի:

  1. Երեխայի կարծիքը կարևոր է

Եթե ցանկանում եք դաստիարակել սեփական կարծիք ունեցող, տեսակ ունեցող երեխայի, ապա կարևորեք նրա կարծիքը: Հնարավոր է՝ նա այդքան էլ կարևոր դեր չխաղա որևէ հարցում, սակայն թույլ տվեք նրան արտահայտվել: Իհարկե այստեղ խոսքը երեխաներին չվերաբերող հարցերի մասին չէ:

  1. Ես ամեն ինչ ինքնուրույն կարող եմ անել

Երբ երեխան որևէ բան է անում և չի հաջողում, մի՛ շտապեք զայրանալ: Բոլորն էլ կարող են սխալվել: Պարզապես օգնեք նրան հասկանալ սխալը, որը հետագայում նա չի կրկնի:

  1. Վստահեք երեխային

Եթե Դուք ամեն քայլափոխի մշտապես հետևեք երեխային, հետագայում նա չի կարողանա ինքնուրույն գործել: Այնպես որ, համակերպվեք, որ երեխան անհատ է, ով ինքնուրույն լինելու իրավունք ունի:

  1. Ավելի շատ հնարավորություններ

Երեխան պետք է ունենա գործելու ազատություն: Ազատություն ասելով՝ մենք այս տարիքի երեխայի համար հասկանում ենք որոշակի սահմաններում տրվող ազատություն: Երեխան պետք է ունենա սիրելի զբաղմունք, ցանկություններ, երազանքներ ու ձգտումներ: Գուցե նա ցանկանում է նկարել, ուղղորդեք նրան նկարչության խմբակ, գուցե պարել, երգել: Զրուցեք երեխայի հետ ու հասկացեք նրա ցանկությունները:

  1. Սովորել շրջապատող մարդկանց կարծիքը հաշվի առնել

Լավ ղեկավարը, առաջնորդը պետք է կարողանա լսել ու հաշվի առնել շրջապատող մարդկանց կարծիքը: Սա չի նշանակում ամեն ինչ ընդունել, սա նշանակում է լսել: Այս երկուսը միանգամայն տարբեր երևույթներ են, և ինչպես Դուք, այնպես էլ երեխան պետք է կարողանաք տարբերակել: Երբեմն շրջապատի մարդիկ ասում են խելացի ու օգտակար բաներ, որոնք մենք չէինք նկատում նախկինում:

  1. Առաջնորդ լինելը հետաքրքիր է

Այս կանոնն ավելի շատ ծնողների, քան երեխաների համար է: Երեխային բացատրեք, որ առաջնորդելը, կառավարելն ավելի հետաքրքիր է, քան ենթարկվելը, բայց այս միտքը երեխան չպետք է հիվանդագին ընդունի և հետևի: Ինչ էլ որ նա անի, պետք է ամեն ինչին վերաբերվել պատասխանատվությամբ:

  1. Տղաները նույնպես կարող են լաց լինել

Բոլորն էլ ունեն էմոցիաներ, որոնք պետք է արտահայտել: Ոմանք կարողանում են զսպել դրանք, ոմանք՝ ոչ: Երբեք մի ասեք Ձեր որդուն, որ տղամարդիկ լաց չեն լինում: Լաց են լինում, այն էլ՝ ինչպես: Լաց լինելը մի շփոթեք բամբասելու հետ: Այ բամբասել տղամարդկանց հարիր չէ:

Աղբյուրը՝ Vospitaj.com

Գովազդ