5 ոսկե կանոն երեխայի դաստիարակության համար

Դաստիարակություն

Ծնողների համար երեխայի դաստիարակությունը լուրջ մարտահրավեր է: Մենք ցանկանում ենք, որ մեր երեխան լինի հաջողակ, խելացի, ինքնավստահ: Ահա 5 ոսկե կանոն երեխայի դաստիարակության համար:

Երեխայի հետ շատ ժամանակ անցկացրեք

Երեխայի համար նախատեսած ժամանակը պետք է անցկացնել միայն ու միայն նրա հետ: Ոչ հեռուստացույց, ոչ ֆեյսբուք, ոչ հեռախոս, ոչ մի բան չպետք է խլի երեխայի համար նախատեսված ժամանակը: Երեխայի հետ  ժամանակ անցկացնելը նշանակում է ամեն ինչ մի կողմ դնել: Միասին կարդացեք սիրելի հեքիաթը, ֆուտբոլ խաղացեք, զբոսնեք. անելիքները շատ են:

Հիշեք՝ միասին անցկացրած ժամանակը երեխաները հիշում են մեծ սիրով ու ջերմությամբ:

Մի ասեք երեխային՝ ինչ է անհրաժեշտ անել, ցույց տվեք դա սեփական օրինակով

Երեխան ամեն ինչ սովորում է Ձեզնից: Երեխայի պահվածքը արտացոլում է Ձեզ: Այնպես որ, մշտապես հետևեք՝ ինչպես եք Ձեզ պահում երեխայի ներկայությամբ: Սովորեք ընդունել սխալները, մի ստեք, հակառակ դեպքում մի զարմացեք, եթե Ձեր երեխան Ձեզ հաճախ ստի:

Սովորեցրեք երեխային օգնել շրջապատի մարդկանց

Երեխայի համար շատ կարևոր է շրջապատի մարդկանց, հատկապես հասակակիցների հետ շփումը: Երեխային ասեք ու սեփական օրինակով ցույց տվեք, որ շրջապատի մարդկանց պետք է մշտապես օգնել ու աջակցել: Երեխան կարող է ընկերոջ հետ կիսել խաղալիքները, միասին խաղալ: Կարող եք նաև միասին օգնել կարիքավոր ընտանիքներին:

Երեխային հաճախ շնորհակալություն հայտնեք

Մասնագետները պնդում են, որ այն երեխաները, որոնց լավ արարքի համար շնորհակալություն են հայտնել, մեծանում են ավելի երջանիկ ու ինքնավստահ: Այնպես որ, եթե երեխան Ձեզ համար ջուր է բերել, փոխանցել է հեռակառավարման վահանակը կամ հավաքել է խաղալիքները, ասեք շնորհակալություն: Երեխան ինքն էլ պետք է լինի շնորհակալ ցանկացած լավ բանի համար:

Երեխային սովորեցրեք տեսնել ավելին

Շատ կարևոր է, որպեսզի երեխան կարողանա լսել ու տեսնել, հասկանալ ավելին: Երեխային դեռ փոքրուց ծանոթացրեք տարբեր մշակույթների, տարբեր ազգությունների հետ: Նրա համար շատ գիրք կարդացեք, հետաքրքրաշարժ ու նոր ոլորտներ բացահայտող մուլտեր դիտեք ու խաղեր խաղացեք: Երեխայի աշխարհայացքը պետք է լինի լայն:

 

Գովազդ