Ինչպե՞ս մեծացնել ինքնուրույն երեխա. «ալարկոտ» մայրիկի խորհուրդները

Դաստիարակություն

Աննա Բիկովան ինքն իրեն համարում է ալարկոտ մայրիկ և չի ամաչում այդ մասին բարձրաձայնելուց, ավելին՝ հոգեբան և գրող Աննան, ով մի քանի բեսթսելլերի հեղինակ է, հպարտանում է այդ փաստով: Նա բացեիբաց նշում է՝ ինքն ալարկոտ է և չի պատրաստվում երեխայի փոխարեն անել ամեն ինչ: «Իմ փոքրիկ»-ն այս անգամ Աննա Բիկովայի «Ինքնուրույն փոքրիկ կամ ինչպե՞ս դառնալ «ալարկոտ» մայրիկ» գրքից առանձնացրել է խորհուրդներ, որոնք ներկայացնում ենք ստորև:

Ինչպե՞ս երեխային սովորեցնել գիշերանոթին

Ինչպե՞ս՝ աստիճանաբար և համբերատար

  • Գիշերանոթը  պահեք երեխայի տեսադաշտում: Այն մշտապես պետք է լինի նույն տեղում դրված:
  • Ոչ մի պարագայում երեխային մի՛ ստիպեք օգտվել գիշերանոթից:
  • Սկզբնական շրջանում չմոռանաք երեխային գովասանքի խոսքեր ասել ամեն անգամ գիշերանոթից օգտվելուց հետո:
  • Եթե երեխան հրաժարվում է գիշերանոթից, խաղացե՛ք նրա հետ: Փափուկ խաղալիքը դրեք գիշերանոթին ու պատմեք երեխային, թե որքան լավն է նա, երբ օգտվում է գիշերանոթից:

Աննան ասում է՝ այսքանը բավական է: Մնացածը ժամանակի հարց է:

 

Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների դեմ 

  • Երեխայի տեսադաշտից հեռացրեք այն ամենն, ինչն իրեն չի կարելի:
  • Երեխային առաջարկեք ավելի հետաքրքիր իր կամ զբաղմունք, երբ սկսում է կամակորություն անել: Աննան նշում է, որ միշտ իր հետ օճառե պղպջակներ պատրաստելու հարմարանք է պահում, քանի որ իր երեխան շատ է սիրում դրանք: Ասում է՝ կարող եք Ձեզ հետ մշտապես ունենալ երեխայի ամենասիրելի խաղալիքները:
  • Եթե երեխան ուզում է ձեռք տալ «վտանգավոր իրերի», մի՛ արգելեք: Օրինակ՝ եթե ուզում է ձեռք տալ մկրատին, թույլ տվեք: Թող Ձեր օգնությամբ ուսումնասիրի այն: Արգելքը կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել նրա մոտ, և առաջին իսկ հնարավորության դեպքում երեխան ձեռքը կգցի մկրատին, իսկ այդ դեպքում վնասից գուցե չխուսափեք:
  • Օգտագործեք «Իհարկե, բայց հետո» արտահայտությունը: Օրինակ՝ եթե մի բան է ուզում, կարող եք ասել՝ «Խնդիր չկա, բայց սկզբում անենք այսինչ բանը»:
  • Եթե երեխան խաղում է և չի ցանկանում ուտել, ասեք նրան, որ խաղալիքը ևս քաղցած է և պետք է սնվի: Այդ դեպքում կկարողանաք նաև երեխային կերակրել:

 Ինչպե՞ս հանգստացնել արդեն կամակորություն անող երեխային 

  • Ուշադրություն մի՛ դարձրեք:
  • Կարող եք խաղ հորինել: Օրինակ՝ երևակայական հանգստացնող ըմպելիք հորինեք, որը խմելու դեպքում ամեն ինչ անցնում է: Երբ հիվանդ կամ զայրացած կլինեք, Դուք ևս երեխայի ներկայությամբ «խմեք» այն:
  • Եթե ամեն ինչ փորձել եք և չի ստացվում, թողեք երեխային, որ լաց լինի, ուշադրություն մի' դարձրեք գոռոցներին, ասեք՝ «hավանաբար դու հիմա շատ ես ցանկանում լաց լինել: Երբ ավարտես լացդ, կքննարկենք ամեն ինչ»:

 

Շարունակելի

Աղբյուրը՝ Adme. ru

Գովազդ