Կան ծնողներ, ովքեր չեն ցանկանում մեկ րոպե անգամ հեռանալ երեխայից:
Նրանք վերահսկում են երեխայի ամեն քայլը, չեն տալիս ազատություն: Հիշեք՝ երեխաները կարիք ունեն ինքնուրույնության: Կան նաև ծնողներ, ովքեր ցանկանում են մեծացնել պատասխանատու և նպատակասլաց երեխա և լինում են շատ խիստ փոքրիկի նկատմամբ:
Եղե'ք անաչառ դատավոր երեխայի դպրոցի, ընկերների հարցում
Մի' պաշտպանեք երեխային, աջակցե'ք:
Չկան ծույլ երեխաներ, կան երեխաներ, որոնք ունեն ուշադրության պակաս
Նման երեխաներն ինքնուրույն ոչինչ չեն անի, նրանք կսպասեն, մինչև որևէ մեկն իրենց փոխարեն անի ինչ-որ բան: Հիշեք՝ նրա փոխարեն պետք չէ ինչ-որ բան անել, պետք էլ չէ նրան ստիպել: Ընդամենն անհրաժեշտ է հասկանալ պատճառը՝ ինչու է երեխան ծուլանում:
Մի՛ արտահայտեք ձեր զայրույթը վատ գնահատականներով
Յուրաքանչյուր վատ ու ցածր գնահատական կիջեցնի երեխայի ինքնագնահատականը: Սակայն լինում է և հակառակը, երբ ծնողները երեխայի անհաջողությունների ժամանակ նրան հանգստացնում են: Այս դեպքում երեխան պարտություններն արդեն ընդունում է որպես սովորական բան: Պետք է ոչ թե հանգստացնել նրան, այլ քաջալերել:
Երեխայի փոխարեն մի՛ կատարեք նրա պարտականությունները
Դա նրա պատասխանատվության տիրույթն է, և նա էլ պետք է պատասխանատվություն կրի: Սովորեցրեք նրան մաքրել սենյակը, դասավորել պահարանը, պայուսակը: Սա նրան կնախապատրաստի մեծ ու ինքնուրույն կյանքին:
Երեխային մի՛ մատուցեք արջի ծառայություն
Քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան ու մնացած մյուս դասերը դուք կարող եք բացատրել երեխային, սակայն երբեք նրա փոխարեն մի՛ արեք դասերը: Ի վերջո, դուք արդեն սովորել եք դպրոցում, հիմա հերթը երեխայինն է:
Երբեք երեխային մի համեմատեք իր հասակակիցների հետ
Նա նա է՝ այնպիսին, ինչպիսին կա: Նա կարող է դառնալ ավելի լավը, դրա համար պետք է մի փոքր աշխատել, ջանք թափել: Պետք չէ նրան ասել, որ նա բոլոր երեխաների նման չէ, որ բոլորը լավն են, ինքը՝ վատը:
Հիշեք՝ ընկերները միմյանց օգնում են, աջակցում, քաջալերում: Հավատացե՛ք ձեր երեխայի ուժերին, օգնեք նրան հասնել ավելի մեծ բարձունքների:



