Երեխային հաճելի զբաղմունքով ապահովելը հեշտ գործ չէ: Բանն այն է, որ պետք է գտնել այնպիսի զբաղմունք, որին կկարողանաք նաեւ դուք ներգրավվել
եւ ոչ թե վերաբերել որպես ձանձրալի պարտականության եւ առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս գաք խաղից: Իհարկե, նախընտրելի է, որ խաղը սիրեք նույնքան, որքան փոքրիկն է սիրում: Հետեւաբար լավ կանեք գտնել այնպիսի զբաղմունք, որը կզվարճացնի թե ձեզ, թե փոքրիկին:
1. Երաժշտություն լսել
Այդ ով է ասել, որ ձեզ պետք է սահմանափակեք մանկական երաժշտությամբ: Դուք կարող եք լսել ու նվագել նաեւ ձեր սիրելի երգն ու երաժշտությունը եւ ակնկալեք, որ փոքրիկը կիսի ձեր ոգեւորությունն ու զգա ռիթմը: Կարող եք նաեւ փոքրիկի հետ պարել, շարժվել կամ մարմնամարզությամբ զբաղվել:
2. Միասին զբոսնել
Տան մերձակայքը, իհարկե, չափազանց ծանոթ տարածք է ձեզ համար, բայց ոչ` փոքրիկի: Ամենափոքր փոփոխությունը միջավայրում` գլխավերեւում թռչող օդանավը կամ ոտքի տակ խլվլացող ոզնին կարող է իսկական զվարճանք դառնալ փոքրիկի համար: Ինչու ոչ, փոքրիկին ցույց տվեք ծաղիկները, շներն ու կատուները եւ բացատրեք, թե ինչեր են: Հնարավորություն տվեք նրան վայելել ձեր ուշադրությունն ու զբոսանքը մաքուր օդին:
3. Գծել ու նկարել
Նկարչությունը երբեք չի ձանձրացնում: Այս պրոցեսն իսկական հաճույք է, որը չի հնացել եւ ոչ մի ժամանակում: Որեւէ հատուկ բանի կարիք չկա եւ ոչ էլ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լինել նկարելու համար: Սա մի զբաղմունք է, որը փոքրիկը կարող է վայելել ձեզ հետ` տեսնելով ձեր ստեղծագործ մոտեցումը:
Աղբյուրը` geniusparenting. org



