Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը նշում է՝ պերիօստիտները ատամից առաջացած բարդություններ են:
Տարեկան մոտավորապես 500 երեխա վիրահատվում է այս խնդրի պատճառով, ռիսկի խմբում հիմնականում գտնվում են 2-7 տարական երեխաները:
Ախտանիշներ
Թարախաբորբոքային հիվանդություն է, որը զարգանում է սուր պատկերով. այտուցներ, ջերմության բարձրացում, ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, ջրազրկում:
Բուժում
Հիվանդության նախնական շրջանում, երբ պատկերը խորը չէ, բուժումն իրականացվում է դեղերով, իսկ բարդացման դեպքում՝ վիրահատական միջամտությամբ, հեռացվում է հիվանդության պատճառ հանդիսացող ատամը: Վիրահատությունից հետո երեխաները 3-4 օր գտնվում են բժիշկների հսկողության տակ, կատարվում են վիրակապություններ, ինֆուզիոն թերապիա, անտիբիոտիկոթերապիա:
Կանխարգելում
Կաթնատամները պետք է բուժվեն հայտնվելու պահից սկսած, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա բարդություններից:
Չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ. ողողումներ կատարելով, պատկերը քողարկելով, ցավը մեղմելով խնդիրը չի անհետանա:
Օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, պետք է լվանալ ատամները, հետևել սննդակարգին, օգտագործել կալցիում պարունակող սնունդներ, հաճախակի դիմել ստոմատոլոգի:
Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջ



