Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
7. Էկրանի հետ կապված խաղեր
Միասին Խաղացեք համակարգչային խաղեր և խնդրեք ձեր երեխային կարդալ հրահանգները և բացատրել ձեզ կանոնները:
Միասին դիտեք կրթական հաղորդումներ, ապա քննարկեք դիտածը։
Կարդացեք գրqեր, դիտեք ֆիլմեր, խաղեր խաղացեք: Կապեր հաստատեք գրքերի և կինոնկարների միջև։
8. Ճանապարհային խաղեր
Ճանապարհ գնալը ևս կարող եք դրձնել ուսուցողական և զվարճալի։
Ինչպես օրինակ՝ «Ինչ ես կարծում, ուր է գնում այդ բեռնատարը»։ Միասին հորինեք բեռնատարի ճանապարհորդության պատմությունը:
Խրախուսեք ձեր երեխային կարդալ նշանները և հարցեր տալ:
Ներառեք աուդիո ձայնագրություններ ձեր սիրած պատմություններով և երգերով:
9. Գործնական խաղեր
Կարդացեք նամակներ, հրավերներ, խոհարարական բաղադրատոմսեր կամ նոր խաղերի հրահանգներ։ Օգտագործեք առցանց նյութեր՝ երեխաների հետաքրքրություններն ընդլայնելու համար։
10. Համատեղ ընթերցում
Միասին գրքեր պատրաստեք փոքրիկների համար։ Կարդացեք ավելի մեծ տարիքային խմբերի գրքեր, որպեսզի երեխան վայելի ձեր ընթերցանությունն ու պատմողականությունը։
11. Մաթեմատիկական խաղեր
Խաղացեք զվարճալի մաթեմատիկական խաղեր՝ գումարման, հանման և բազմապատկման հմտությունները զարգացնելու համար։ Օրինակ՝ զառախաղի միջոցով աշխատեք թվերի հետ։
12. Միասին եփեք
Խոհարարությունը հիանալի միջոց է գործնականում կիրառելու մաթեմատիկական հմտությունները, ինչպիսիք են բաղադրիչների կշռումը, չափումը և հաշվումը։ Եվ իհարկե, համեղ հյուրասիրությունն ամենալավ արդյունքն է։
Այս խաղերն ու գործունեությունները ոչ միայն կօգնեն ձեր երեխային զարգացնել լեզվական և տրամաբանական հմտությունները, այլև կզվարճացնեն և կուժեղացնեն ձեր կապը։