Հետաքրքիր ուսուցողական խաղեր 6 տարեկան երեխաների համար

6 տարեկան երեխաները հաճախ սկսում են ինքնուրույն կարդալ, բայց խաղերն ու գործունեությունները շարունակում են մնալ լավագույն միջոցներից մեկը լեզվական հմտությունները զարգացնելու, բառերի ճանաչումն ամրապնդելու և ընդհանուր ուսման գործընթացը խթանելու համար։

Այս հոդվածում ներկայացված են 12 հետաքրքիր և ուսուցողական գաղափարներ, որոնք կարող եք փորձարկել ձեր երեխայի հետ:

1. Լեզվական խաղեր

Խաղացեք շուտասելուկներ և բանաստեղծություններ, որոնք զարգացնում են լեզվական հմտությունները։ 

Օրինակ՝

Մուկը մատը մատին կտա,

Տան կարասը պատին կտա:

Նաև կարող եք կազմակերպել գուշակության խաղեր՝ բառեր կամ առարկաներ ընտրելով:

2. Ձայնային խաղեր

Օգտագործեք ձեր երեխայի դասագրքերը և խնդրեք նրան գտնել բառեր որոշակի հնչյունով։ Օրինակ՝ երկու րոպեում որքան բառ կարող է գտնել «ա» հնչյունով։ Կարող եք նաև խաղալ «ամբողջական շրջան»՝ տառերը փոխելով նոր բառեր ստանալու համար: Մագնիսական տառերով բառ կազմեք: Ամեն անգամ փոխեք մեկ տառ ՝ նոր բառ կազմելու համար, մինչև վերադառնաք բնօրինակին: Օրինակ՝ "հարս-վարս-վարդ-զարդ-հարդ-հարս":

3. Հիշողության խաղեր

Օգտագործեք երգեր և մնեմոնիկ վարժություններ՝ շաբաթվա օրերը, տարվա ամիսները կամ ծիածանի գույները հիշելու համար։ 

Օգտագործեք ֆլեշ քարտեր ՝ ձեր երեխայի համար դժվար թվացող բառեր սովորելու համար, խաղացեք նաև բառերի ընտրության խաղ, որոնք սկսվում են նույն տառով:

Մեկ այլ խաղ․ մի քանի առարկա դրեք սկուտեղի վրա, խոսեք ձեր երեխայի հետ դրանց մասին, ապա փակեք դրանք և տեսեք, թե որքանը կարող է հիշել:

4. Լսելու խաղեր

Կազմեք հանգավոր բառերի ցուցակներ և օգնեք երեխային առանձնացնել ավելորդը։ Օրինակ գրեք նույն հնչյուններով հանգովորվող մի քնի բառ, ինչպիսիք են՝  "ոլոր", "մոլոր",  "բոլոր", "կլոր" և դրանց հետ գրեք մեկ այլ բառ, որը տարբերվում է իրենցից, Օրինակ ՝ "ամուր": Հարցրեք ձեր երեխային, թե որն է ավելորդ:

Խաղացեք այո և ոչ խաղեր: Ձեր երեխան ընտրում է առարկա, մարդ կամ կենդանի և ձեր հարցերին պատասխանում է "այո" կամ "ոչ", մինչև գուշակեք, թե ինչ է նա մտածում:

5. Բացօթյա խաղեր

Կազմակերպեք գանձերի որս, որտեղ երեխան պետք է կարդա և հետևի հուշումներին։ Կարող եք նաև խաղալ ժամանակի սահմանափակված բառախաղեր։ Անվանեք որևէ հնձյուն, ինչպիսին է օրինակ՝ "O" ձայնավորը, և խնդրեք նրան հնարավորինս շատ բառեր գտնել այդ հնչյունով՝ գործարկելով ժամանակաչափը։

6. Շոշափելի խաղեր

Օգտագործեք տիկնիկներ,  տիկնիկային կոնստրուկտորներ կամ կերպարային խաղալիքներ՝ սյուժետային միջավայր ստեղծելու և խաղեր խաղալու համար։ 

Խաղացեք զառախաղ խաղեր ՝ զառերի կողմերին տառեր ամրացրեք և խնդրեք ձեր երեխային զառ նետել ՝ տեսնելու, թե արդյոք նա կարող է տառերից բառեր կազմել: Բառը կազմելիս բարձրաձայն արտասանեք հնչյունները: