Առաջին մարդկանց ստեղծումը

Եվ Աստված ասաց. Մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա:

Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերի նման:

Աստծո պատկերով ստեղծեց նրանց, արու և էգ ստեղծեց նրանց:

 

Եվ Աստված օրհնեց նրանց: Եվ Աստված ասաց նրանց. Աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա և երկրի վրա սողացցող բոլոր սողունների վրա:

 

Եվ Աստված ասաց. Ահա ամեն խոտը, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա և ամեն ծառ, որի վրա կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի.  և երկրի բոլոր կենդանիների և երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց վրա կենդանության շունչ կա, ամեն կանաչ խոտը կերակուր լինի:

 

Եվ այդպես եղավ:

Եվ Աստված տեսավ, որ այն բոլորը, ինչը արել էր, և ահա շատ բարի էր:

Եվ իրիկուն և առավոտ եղավ` վեցերորդ օրը:

Տղամարդու անունը Ադամ էր, իսկ կնոջ անունը` Եվա: Աստված նրանց գեղեցիկ և երջանիկ ստեղծեց: Նրանք շատ էին սիրում Արարչին ու Աստված սիրում էր նրանց:

Աստված նրանց տվեց բոլոր այն կենդանի արարածներին, որպեսզի հոգ տանեն նրանց, օրհնեց Ադամին և Եվային ու նրանց դրեց դրախտի մեջ ու հանձնարարեց մշակել ու պահել այն:

Ադամն ու Եվան մշտական հարաբերության մեջ էին իրենց Արարչի հետ: Նրանց աչքերը միշտ Աստծուն էին ուղղված: Այդ պատճառով էլ երջանիկ էին: Երբ մեր աչքերն ու սիրտը Աստծուն ուղղվեն, մենք ևս երջանիկ կլինենք:

ԾՆՆԴՈՑ 1:26-31 2: 7:22