Թխվածքաբլիթ, որը կարող եք պատրաստել ցանկացած հատապտղով

Այս թխվածքաբլիթն այն օրերի համար է, երբ ունեք քիչ ժամանակ, սահմանափակ բաղադրիչներ, բայց ցանկանում եք ստանալ այնպիսի «արտադրանք», որը կբավարարի մեծ ընտանիքի մի քանի օրվա ախորժակը :)

Ինչ է պետք.

  1. 3 հատ հավկիթ
  2. 1 թեյի բաժակ շաքարավազ
  3. 3 ճ.գ․ ձեթ կամ 1 ճ.գ․ կարագ
  • 1 թեյի բաժակ մածուն
  • 1 թ.գ․ սոդա
  • ալյուր
  • մոշ կամ ցանկացած հատապտուղ (նաեւ սառեցված)
  • չամիչ
  • դարչին
  • վանիլին
  • Ինչպես պատրաստել.

    Հավկիթը  կոտրել, լցնել խորը տարայի մեջ, ավելացնել շաքարավազը եւ հարիչով հարել: Ապա  ավելացնել ձեթը,  այնուհետեւ՝ սոդայով մածունը, հետո՝ վանիլինը:  Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրն այնքան, որ միջին պնդության խմոր ստացվի: Ավելացնել դարչինը եւ նախապես գոլ ջրի մեջ թրջած չամիչը ու շարունակել հարել:

    Ջեռոցը տաքացնել, իսկ թավան՝ ոչ: Թավայի վրա բամբակով ձեզ քսել եւ ճաշի գդալով խմորը լցնել շրջանաձեւ` կենտրոնում դնելով մեկ կամ եթե փոքր է, մի քանի մրգահատիկ: Եփել  180 ջերմաստիճանի  ներքո։

    Բարի ախորժակ