Խելացի ծնողները մշտապես դեմ են ծխախոտնին և ցանկանում են հեռու պահել իրենց երեխային այդ չարիքից: Մեր օրերում, ցավոք, երեխաներից շատերն են սկսում վաղ հասակից ծխել:
Ի՞նչ անեն ծնողները, երբ երեխան արդեն սկսել է ծխել, ի՞նչ ասեն, որպեսզի երեխան ազատվի վատ սովորությունից:
Ամենակարևորը՝ ծնողների զայրույթը, պատիժը ոչ մի օգուտ չեն տա: Հակառակը՝ երեխան կսկսի ծխել ծնողներից գաղտնի: Հիշեք՝ արգելված պտուղը միշտ էլ քաղցր է:
Եթե դպրոցականը մեկ անգամ փորձել է ծխել, անպայման երկրորդ անգամ էլ կփորձի: Ու եթե ցանկանում ենք մեր երեխային հեռու պահել վնասակար ծխախոտից, պետք է սկսենք դեռ փոքրուց:
Եթե երեխան դեռ չի փորձել ծխախոտ
- Նախքան երեխայի հետ ծխելու վնասակարության մասին խոսելը ինքներդ հրաժարվեք վնասակար այդ սովորությունից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում ծխում են այն երեխաները, որոնց ընտանիքում ծխողներ կան:
- Խոսել անհրաժեշտ է հանգիստ տոնով՝ առանց սպառնալիքների: Խոսեք փաստերով և բացատրեք՝ ինչ կարող է պատահել ծխելու դեպքում:
- Որքան էլ Ձեզ անհանգստացնում է այդ խնդիրը, երեխային մի հրամայեք, մի պատժեք:
- Ծնողները կարող են սեփականի պատմությունը պատմել՝ «ծխել եմ, սակայն հասկացա, որ այն վնասակար է» բանաձևով:
Եթե երեխան արդեն ծխում է
Եթե Ձեր երեխան արդեն իսկ փորձել է ծխել կամ ծխում է, նախևառաջ հասկացեք ծխելու պատճառը:
Հաճախ երեխաները ծխում են, քանի որ ցանկանում են նմանվել մեծահասակներին, նրանց համար ծխելը համարվում է «մոդայիկ», կամ էլ չեն ցանկանում տարբերվել հասակակիցներից:
Ծնողները, որոնք, այնուամենայնիվ, չեն կարողանում թողնել ծխելը, գոնե պետք է ծխախոտը պահեն երեխաներից հեռու և չծխեն նրանց ներկայությամբ:
- Ծխելը չի կարելի ներկայացնել «մեծական գործ»: Այն կարող է գրավել երեխային:
- Այս պարագայում ևս պետք է երեխայի հետ խոսել մտերմիկ միջավայրում:
- Երեխային բացատրեք, որ հիմա «նորաձև» է չծխելը:
- Եվ ամեն դեպքում կարող եք դիմել հոգեբանի, որը Ձեզ հաստատ կօգնի այս հարցում:
Աղբյուրը՝ vospitaj.com



