Ծնողներին նույնքան բարկացնում է դանդաղաշարժ երեխաները, որքան արագաշարժներն ու չարաճճիները:
Ծնողները նյարդայնանում են, երբ երեխան դանդաղ է ուտում, դանդաղ է հագնվում, լվացվում, քայլում ու մշտապես ուշանում մանկապարտեզից կամ դպրոցից:
Որպեսզի ընտրեք ճիշտ մարտավարություն դանդաղաշարժ երեխայի հետ շփվելու համար, նախ հասկացեք՝ ինչու է երեխան դանդաղ անում ամեն ինչ: Հնարավոր է՝ երեխան դեռ փոքրիկ է որևէ գործողություն անելու համար:
Եթե ծնողները երեխայի վրա զայրանում են դանդաղկոտության համար, երեխան կարող է դառնալ ավելի անփույթ: Այնպես որ, զայրանալը խնդրի լուծում չէ: Ծնողները պետք է հիշեն, որ երեխայի դանդաղկոտությունը կանցնի ժամանակի ընթացքում:
Երեխայի դանդաղկոտության պատճառ կարող են լինել նաև տարիքային ճգնաժամը, ուշադրության պակասը, խնդիրները մանկապարտեզում կամ դպրոցում:
Եթե երեխան վերջին շրջանում հիվանդացել է, ապա դա նույնպես կարող է պատճառ լինել դանդաղկոտության: Եթե երեխան ձախլիկ է, հնարավոր է՝ ունենա որոշակի դժվարություններ աջլիկների համար նախատեսված աշխարհում:
Ինչ պատճառ էլ որ լինի երեխայի դանդաղկոտության հիմքում, ծնողները պետք է հարգեն երեխային: Հնարավոր է՝ Ձեր երեխան ունի յուրօրինակ խառնվածq: Գուցե նա ֆլեգմատիկ է: Այդպիսի մարդիկ ամեն ինչ անում են առանց շտապելու, նրանք դժվար են հարմարվում նոր երևույթներին:
Ահա՛ մի քանի խորհուրդ դանդաղաշարժ երեխաների ծնողների համար.
Մշտապես եղեք համբերատար:
Զայրանալն ու պատժելը միայն կբարդացնեն իրավիճակը:
Երեխայի հետ խաղացեք ակտիվ խաղեր: Զարկ տվեք երևակայությանը, որպեսզի երեխայի համար լինի հետաքրքիր:
Երբեք մի համեմատեք Ձեր փոքրիկին ավելի ակտիվ այլ երեխայի հետ: Դա միայն կվիրավորի նրան:
Եթե նկատում եք, որ երեխան չի կարողանում անել որևէ բան, առաջարկեք Ձեր օգնությունը:
Իհարկե, երբեմն հոգնում ենք մեր երեխայի դանդաղկոտությունից, բայց դա ունի պատճառներ, փնտրեք, գտեք դրանք ու օգնեք երեխային հաղթահարել դանդաղկոտությունը:
Աղբյուրը՝ vospitaj.com



