Փոքրիկի համար դասը պետք է լինի հետաքրքիր խաղի տեսքով: Օրինակ՝ թվերը փոքրիկին կարող եք սովորեցնել տարբեր առարկաների միջոցով:
Այսօր փորձելու ենք թվերը սովորելու մի քանի հեշտ եղանակներ ներկայացնել:
- Հաշվում ենք շրջապատի առարկաները
Կարող եք բարձրանալ աստիճաններով ու փոքրիկի հետ հաշվել ամեն քայլը: Կարող եք առաջարկել փոքրիկին հաշվել իր խաղալիքները:
- Ծանոթություն 0-ի հետ
Սեղանին դրեք տարբեր առարկաներ ու խնդրեք երեխային հաշվել: Հերթով վերցրեք առարկաններն ու երեխային կրկին խնդրեք հաշվել: Երբ սեղանին այլևս ոչ մի առարկա չի մնա, բացատրեք նրան, որ մնաց 0 առարկա:
- Որն է շատ, որը քիչ
Սեղանին դրեք երեք խնձոր և չորս տանձ: Այնուհետև բացատրեք նրան, որ խնձորները թվով քիչ են: Ավելացրեք խնձորներն ու խնդրեք երեխային ասել՝ որն է շատ, որը քիչ:



