Խնդիրներ

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը՝ հատկապես 2-րդ տիպի դիաբետը, որը նախկինում հիմնականում ախտորոշվում էր չափահասների մոտ, վերջին տարիներին սկսել է հաճախակի արձանագրվել երեխաների և պատանիների շրջանում։

Կարմրուկը սուր և խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն հատկապես վտանգավոր կարող է լինել փոքր երեխաների համար։

UNICEF-ը զրուցել է թվային ծնողավարության մասնագետ, դոկտոր Ժակլին Նեսիի հետ՝ հասկանալու, թե սոցիալական ցանցերի հավելվածներում ինչպիսի դիզայներական մեխանիզմներ են օգտագործվում, որպեսզի երեխաները, ինչպես նաև մեծահասակները, հնարավորինս երկար մնան էկրանի առաջ, և ինչ կարող են անել ծնողները։

Կապույտ հազը՝ պերտուսիսը, շնչառական համակարգի վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Bordetella pertussis բակտերիայից։ Այն հեշտությամբ տարածվում է մարդուց մարդ՝ հիմնականում հազի և փռշտոցի ժամանակ առաջացող շնչառական կաթիլների միջոցով։