Ինչպես վարվել, եթե փոքրիկը կամակորություն է անում. Խորհուրդներ հոգեբանից

Ձեր փոքրիկը կամակոր է ու չգիտեք, թե  ինչպես պայքարեք նրա կամակորությունների դեմ: Ձեզ կօգնեն հոգեբան Մարիամ Սահակյանի խորհուրդները.

  1. Պարզել կամակորության պատճառը և հնարավորինս վերացնել այն:
  • Հետաքրքիր զբաղմունք առաջարկել երեխային:
  • Հաճախ գովաբանել երեխային ոչ այնքան վերջնական արդյունքի համար, որքան նրա ջանքերի:
  • Միանգամից պարգևատրել երեխային ցանկալի վարքագծի և պատժել վատի համար:
  • Երեխաներին պատմեք ձեր զգացմունքների մասին, որոնք առաջանում են նրանց կամակորության հետևանքով և ընդգծեք, որ դուք նրանց սիրում եք անկախ ամեն ինչից, սակայն տվյալ վարքագիծը ձեզ դուր չի գալիս:
  • Կարելի է դերերով փոխվել երեխայի հետ, որպեսզի և ծնողը և երեխան հասկանան դիմացինի  վարքի դրդապատճառները:
  • Փոխել դիմելաձևը. հրամանի կամ արգելքի փոխարեն խնդրել երեխային ինչ – որ բան անել:
  • Պնդել, որպեսզի երեխան ենթարկվի մեծին, սակայն դա անել խիստ անհրաժեշտության դեպքում միայն, այլ ոչ թե ամեն առիթի դեպքում:
  • Խորհրդակցել հոգեբանի հետ:
  • Բացատրել երեխային նրանից պահանջվող վարքի իմաստը:
  • Հանգիստ մթնոլորտում /հաճախ քնելուց առաջ/ երեխային պատմել պատմվածք մի տղայի կամ աղջկա մասին,որը նեղացրել էր իր ծնողներին:
  • Մշակել պարգևներ, որոնք փոքրիկը կստանա լավ վարքի դեպքում, օրինակ աստղիկներ:
  • Երեխային ինքնաարտահայտվելու հնարավորություն տալ:
  • Երեխայի հետ շփմանն ավելի շատ ժամանակ հատկացնել:
  • Բարդ հանձնարարությունները խաղի վերածել:
  • Խորհուրդները ներկայացրեց հոգեբան-մանկավարժ  Մարիամ Սահակյանը:

    Կարդացեք նաև`

    Ինչու և ինչպես է փոքրիկը կամակոր դառնում