Շատ արագ պատրաստվող կաթնաշոռային ջեռեփուկ

Ինչ է պետք

  1. Կաթնաշոռ - 250 գրամ
  2. Խաշած բրինձ կամ բրնձի շիլա - 1,5 բաժակ
  3. Հավկիթ -  3 հատ
  • Շաքարավազ ( կես բաժակ շաքարավազ)
  • Մի պտղունց աղ
  • Վանիլին
  • Մաննի փոշի
  • Բուսական յուղ
  • Ինչպես պատրաստել

    1. Կաթնաշոռն անցկացնել թանզիֆով,ավելացնել շաքարավազը, աղը, վանիլինը եւ հավկիթները:  3-5 րոպե հարիչով հարել:
    2. Կաթնաշոռային զանգվածին ավելացնել բրնձի շիլան եւ  խառնել
    3. Տարան, որը պետք է դնել ջեռոցում, պատել բուսական յուղով եւ հատակին ցանել մաննին
    4. Կաթնաշոռային զանգվածը լցնեք տարայի մեջ
    5. Մոտ 1 ժամ եփել 180 աստիճան ջերմությամբ
    6. Եթե ցանկանում եք գեղեցիկ կտորների բաժանել,  մի որոշ ժամանակ դրեք սառնարանում, հետո միայն կտրատեք

    Բարի ախորժակ