Ծաղկակաղամբով և պղպեղով խյուս 6-12 ամսականների համար

Անհրաժեշտ բաղադրիչները

Ծաղկակաղամբ - 150 գրամ

Կանաչ պղպեղ - 1 հատ

Գազար - 1 հատ

Ձիթապտղի ձեթ - 1 թեյի գդալ

Ջուր - մոտ երկու բաժակ 

 

Պատրաստման եղանակը

 

Նախ՝ կաթսայի մեջ ջուր ենք լցնում, դնում այն կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Գազարն ու պղպեղը մաքրում ենք, բաժանում բարակ շերտերի և տեղափոխում  եռացող ջրի մեջ: Այնուհետև ծաղկակաղամբն եք վերածում մանր կտորների, ավելացնում։ Ջուրը պետք է փոքր-ինչ ծածկի բանջարեղենը։ Բաղադրիչները թողնում  ենք գազօջախին մինչև պատրաստ լինելը: Դա կտևի 7-10 րոպե: Արդեն եփած բանջարեղենը հարում ենք բլենդերով, ապա խյուսին ավելացնում ձիթապտղի ձեթն ու խառնում: Տալիս ենք փոքրիկին թարմ վիճակում։ 

 

Բարի ախորժակ