Շատ արագ պատրաստվող պոնչիկ խտացրած կաթով

Ինչ է հարկավոր

 

Ձու - 2 հատ

Խտացրած կաթ - 1 տարա

Աղ, սոդա - դանակի ծայրով

Ալյուր – որքան խմորը կպահանջի

 

Ինչպես պատրաստել

Ձուն հարկավոր է խառնել խտացրած կաթի հետ: Այնուհետև ալյուրին ավելացնել աղ և սոդա: Բոլորը միասին խառնել և պատրաստել խմոր: Եթե նկատեք, որ խմորը փոքր-ինչ ջրիկ է, ալյուր ավելացրեք: Բացել խմորը, կտրատել շրջանաձև կամ ձևավոր և դնել կաթսայում տաքացած բուսական յուղի մեջ, մինչև կարմրի: Մատուցելիս կարելի է ցանել շաքարի փոշի:

 

Բարի ախորժակ