Ծաղկակաղամբն իսկական հրաշագործ բանջարեղեն է: Այն պարունակում է մի շարք վիտամիններ՝ C, K, B6, B1, B2, B3, E , ինչպես նաեւ ֆոլաթթու:
Ծաղկակաղամբի մեջ կան այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալիումը և մանգանը: Այս բանջարեղենը հիանալի հակաօքսիդանտ է, նպաստում է արյան կանոնավոր շրջանառությանն ու նյարդային համակարգի ճիշտ աշխատանքին, նվազեցնում է խոլիստերինը: Ի դեպ, խոլիստերինը նվազեցնում է նաեւ սմբուկը, որը նույնպես պետք է ներառել այս շիլայում:
Ինչ է պետք.
- Բրինձ
- Սմբուկ
- Գազար
- Եգիպտացորեն
- Ծաղկակաղամբ
- Պղպեղ
- Մաղադանոս
Ինչպես պատրաստել.
Կաթսայի մեջ մի քիչ ձեթ լցնել եւ դնել կրակի վրա: Ավելացնել բրինձն ու քառակուսաձեւ կտրատված սմբուկը եւ խառնել: Մեկ րոպեից ավելացնել մանրացված ծաղկակաղամբը, գազարը, եգիպտացորենը եւ շարունակել խառնել: Այնուհետեւ ավելացնել եռացրած ջուր, աղ ու խառնել այնքան, որ կաթսայի հատակին չկպչեն եւ փակել կափարիչը: Երբ գուրը կգոլորշանա, բանջարեղենն էլ կեփվի, ավելացրեք կտրատած պղպեղը, մաղադանոսն ու ձեթը:
Բարի ախորժակ



