Մեկ չափաբաժնի էներգետիկ արժեքը՝
Կալորեականություն՝ 254 կկալ
Սպիտակուցներ՝ 8,5 գրամ
Ճարպեր՝17,9 գրամ
Ածխաջրեր՝15,6 գրամ
Անհրաժեշտ է
Քունջութի սերմեր - 100 գրամ
Գետնանուշ - 50 գրամ
Արմավ (խուրմա) - 50 գրամ
Մեղր - 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Քունջութն ու գետնանուշը բովել թավայի մեջ այնպես, որ չվառվի։ Ապա թողնել, որ սառչի։
2. Արմավը կորիզազրկել:
3. Բլենդերով հարել քունջութն ու գետնանուշը, ապա ավելացնել արմավը և մեղրը:
4. Հարել մինչև դառնա միատարր զանգված։
5. Լցնել տարայի մեջ և դնել սառնարանում։
6. Որոշ ժամանակ անց՝ սառչելուց հետո, կարող եք մատուցել:
Բարի ախորժակ



