Ինչպես են զարգանում երեխաները, և ինչ կարող են անել ծնողները-3

Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ

Մինչև տասներկու ամսական հասակը երեխան պետք է կարողանա

  • Նստել առանց հենվելու,
  • Սողալ ձեռքերի և ծնկների վրա, փորձել կանգնել և քայլեր անել` ինչ-որ բանից բռնվելով,
  • Փորձել կրկնօրինակել բառերը և ձայները, արձագանքել պարզ խնդրանքների,
  • Հաճույք ստանալ խաղալուց և ծափ տալուց
  • Կրկնել ձայներ և շարժումներ` ուշադրություն գրավելու համար,
  • Վերցնել առարկաներ բթամատի և մեկ այլ մատի օգնությամբ,
  • Ձեռքում պահել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են գդալը կամ բաժակը և փորձել ուտել ինքնուրույն:

Խորհուրդներ ծնողներին և խնամողներին

  • Ցույց տվեք առարկաները և տվեք դրանց անունները, հաճախ խոսեք և խաղացեք երեխայի հետ:
  • Ճաշի ժամանակն օգտագործեք խրախուսելու երեխայի փոխհարաբերություններն ընտանիքի բոլոր անդամների հետ:
  • Եթե երեխան դանդաղ է զարգանում կամ ֆիզիկական հաշմանդամություն ունի, փորձեք կենտրոնանալ նրա կարողությունների վրա և տվեք լրացուցիչ դրական ազդակներ:
  • Երկար ժամանակ երեխային մի թողեք նույն դիրքով:
  • Երեխայի շրջապատը հնարավորինս ապահով դարձրեք` դժբախտ դեպքերից խուսափելու համար:
  • Շարունակեք կրծքով կերակրել և հետևեք, որ երեխան բավականաչափ սնունդ ստանա, ինչպես նաև օգտվի ընտանիքի սովորական կերակուրներից:
  • Երեխայի օգնեք գդալով և բաժակով ուտելու փորձեր անել:
  • Ապահովեք երեխայի համար անհրաժեշտ պատվաստումները և սննդի միկրոտարրերի առաջարկվող չափաբաժինները:

Անհանգստացնող նշաններ

  • Երեխան չի արձագանքում ձայներին,
  • Չի նայում շարժվող առարկաներին,
  • Անտարբեր է իրեն խնամողի նկատմամբ և չի արձագանքում նրան,
  • Ախորժակ չունի կամ հրաժարվում է ուտելուց:

 

Շարունակելի