Եթե մայրը հիվանդ է, կարո՞ղ է կրծքով կերակրել․ մասնագիտական պարզաբանում

Նախորդ հոդվածը՝ այստեղ

8. Միֆ եթե ուզում եք կրծքով կերակրել, կաթնախառնուրդ օգտագործել չի կարելի 

Որոշ դեպքերում մայրը կարող է օգտագործել նաև կաթնախառնուրդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրել։ Կաթնարտադրությունը պահպանելու համար կարևոր է երեխային հնարավորինս հաճախ կուրծք առաջարկել։ Անհրաժեշտության դեպքում կարելի է խորհրդակցել լակտացիայի մասնագետի հետ։ 

9. Միֆ շատ մայրեր բավարար կաթ չեն արտադրում 

Գրեթե բոլոր մայրերն արտադրում են երեխային անհրաժեշտ քանակությամբ կաթ։ Կաթնարտադրությունը կախված է նրանից, թե որքան ճիշտ է երեխան հպվում կրծքին, որքան հաճախ է սնվում և որքան արդյունավետ է կաթ ստանում։ Կարևոր է նաև, որ մայրը ստանա անհրաժեշտ աջակցություն, լավ սնվի և բավարար հեղուկ օգտագործի։ 

10. Միֆ հիվանդ ժամանակ չի կարելի կրծքով կերակրել 

Շատ հիվանդությունների դեպքում կրծքով կերակրումը կարելի է շարունակել։ Կարևոր է ստանալ համապատասխան բուժում, հանգստանալ, լավ սնվել և բավարար հեղուկ օգտագործել։ Որոշ դեպքերում մոր օրգանիզմի արտադրած հակամարմինները կրծքի կաթի միջոցով փոխանցվում են նաև երեխային։ 

11. Միֆ կրծքով կերակրելիս դեղեր ընդունել չի կարելի 

Կրծքով կերակրման ընթացքում որոշ դեղամիջոցներ կարելի է ընդունել։ Կարևոր է բժշկին տեղեկացնել, որ կրծքով եք կերակրում, և հետևել դեղի օգտագործման ցուցումներին։ Երբեմն կարող է անհրաժեշտ լինել փոխել դեղաչափը, ընդունման ժամը կամ ընտրել այլ դեղամիջոց։ 

12. Միֆ կրծքով սնվող երեխաները չափազանց կապված են մորը 

Բոլոր երեխաները տարբեր են՝ անկախ նրանից, թե ինչպես են սնվում։ Կրծքով կերակրումը ոչ միայն սնուցում է երեխային, այլև նպաստում է նրա զարգացմանն ու մոր հետ հուզական կապի ամրապնդմանը։ 

13. Միֆ մեկ տարուց հետո երեխային դժվար է կրծքից կտրել

Չկան ապացույցներ, որ մեկ տարուց ավելի կրծքով կերակրելու դեպքում կրծքից կտրելն ավելի դժվար է։ Միաժամանակ կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կարող է օգտակար լինել թե՛ մոր, թե՛ երեխայի համար։ Տևողությունը յուրաքանչյուր ընտանիք կարող է որոշել անհատապես։ 

14. Միֆ աշխատանքի վերադառնալուց հետո պետք է դադարեցնել կրծքով կերակրումը 

Շատ մայրեր աշխատանքի վերադառնալուց հետո էլ շարունակում են կրծքով կերակրել։ Հնարավորության դեպքում կարելի է կերակրել աշխատանքից առաջ կամ հետո, կթել կաթը կամ օգտագործել աշխատանքի վայրում նախատեսված հնարավորությունները։ Նույնիսկ եթե որոշ կերակրումների ժամանակ օգտագործվում է կրծքի կաթի փոխարինիչ, հնարավոր է շարունակել կրծքով կերակրել այն ժամանակ, երբ մայրը երեխայի կողքին է։

 

Աղբյուրը՝ UNICEF