Շնորհիվ պատվաստումների`երեխան լիարժեքորեն պաշտպանվում է մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ։
Փոքրիկիս պատվաստումները
ՀՀ ԱՆ-ը հորդորում է 0-5 տարեկան երեխաներին պատվաստել գրիպի դեմ
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:
Անվճար պատվաստում գրիպի դեմ․ ովքեր առաջնահերթ պետք է պատվաստվեն
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ։ Նշենք, որ պատվաստանյութը անվճար է և պատվաստվելու համար անհրաժեշտ է մոտենալ տեղամասային պոլիկլինիկա։
Դիֆթերիայի մտահոգիչ ռիսկեր կան. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել
Համաճարակային երկարատև հանգիստ վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը դարձյալ տարածվում է աշխարհում: Շատ կարճ ժամանակում այն ընդգրկվել է Վենեսուելան, Ուկրաինան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Եմենը և այլ երկրներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Պատվաստում. ինչու՞ է որոշվել պատվաստումները սկսել շատ վաղ տարիքից և որտե՞ղ պետք է փնտրել անվստահության արմատները
Ներկայացնում է առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ի՞նչ պետք է իմանալ կարմրուկի մասին
Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար:
Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով՝ բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր և ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ հանգստի, և չեն պատվաստվել կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ կամ հիվանդությունը հաստատված չէ լաբորատոր հետազոտությանբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ և առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:
Հայաստանում պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ: