Ինչպե՞ս օգնել երեխային, որպեսզի խոսքն արագ զարգանա

Նախ՝ ծանոթացեք այս թեմայով նախորդ հոդվածին։

Կարո՞ղ է միաժամանակ երկու լեզվով մեծանալը նպաստել երեխայի խոսքի հապաղմանը

Երկու կամ ավելի լեզվով մեծանալն ինքնին չի առաջացնում խոսքի կամ լեզվի զարգացման հապաղում։ Երկլեզու երեխայի բառապաշարը պետք է գնահատել՝ հաշվի առնելով նրա օգտագործած բոլոր լեզուները։ Նա կարող է նույն նախադասության մեջ օգտագործել տարբեր լեզուների բառեր, և դա  խոսքի զարգացման խնդրի նշան չէ։

Ուստի միայն այն պատճառով, որ երեխան միաժամանակ սովորում է մեկից ավելի լեզու,  այլ լեզու, խորհուրդ չի տրվում ծնողներին դադարեցնել նրա հետ մայրենի լեզվով խոսելը։

Ինչպե՞ս կարող են ծնողներn օգնել երեխային

Խոսքի զարգացմանը նպաստում է առօրյա կենդանի շփումը։ Կարող եք՝

  • հաճախ խոսել երեխայի հետ՝ պատմելով, թե ինչ եք անում,
  • միասին կարդալ և քննարկել գրքերի նկարները,
  • երգել, խաղալ և անվանել խաղի ընթացքում հանդիպող առարկաները,
  • արձագանքել երեխայի ձայներին, ժեստերին և հաղորդակցվելու փորձերին,
  • երեխայի ասած բառերը կրկնել և ընդլայնել։

Օրինակ՝ եթե երեխան ասում է՝ «գնդակ», կարող եք պատասխանել․ «Այո՛, կարմիր գնդակ է»։

Ե՞րբ դիմել մասնագետի

Եթե մտահոգված եք երեխայի խոսքի կամ լեզվի զարգացմամբ, պետք չէ երկար սպասել՝ հույս ունենալով, որ խնդիրը կանցնի ինքնուրույն։

Առաջին քայլը մանկաբույժի հետ խորհրդակցելն է։ Անհրաժեշտության դեպքում նա կարող է առաջարկել ստուգել լսողությունը և ուղղորդել լոգոպեդի կամ խոսքի ու լեզվի մասնագետի, ինչպես նաև այլ համապատասխան մասնագետների մոտ։

Կարևոր է․ տարիքային այս նշաններն ախտորոշման հիմք չեն կարող լինել։ Նկատի ունեցեք, որ դրանք օգնում են հասկանալ, թե երբ կարող է անհրաժեշտ լինել երեխայի զարգացման ավելի մանրամասն գնահատում։

 

Աղբյուրը՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, Ամերիկյան խոսք-լեզու-լսողության ասոցիացիա