Ձեր խոսելաձևը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա. հետազոտություն

Զարգացում

Ծնողների մեծ մասը գիտի, որ փոքրիկի հետ հաճախ զրուցելը նպաստում է նրա զարգացմանը: Սակայն վերջին ամենաթարմ հետազոտությունները վկայում են, որ երեխայի ուղեղի զարգացման ընթացքի վրա ազդում է նաև ձեր խոսելաձևը:

Բանն այն է, որ բառերի հեղեղի փոխարեն պարզապես հարկավոր է այնպես խոսել փոքրիկի հետ, որ նա այս կամ այն կերպ ներգրավվի խոսակցությանը: 4-6 տարեկան երեխաների շրջանում կատարված հետազոտությունը վկայում է, որ նմանօրինակ զրույցները փոխում են երեխայի ուղեղը: Մասնավորապես՝ այն կարող է խթանել ուղեղի զարգացումն ու լեզվական հմտությունները: Ընդ որում՝ տվյալ դեպքում կապ չունի, թե կրթական ինչ ցենզ ունեն ծնողները:

«Կարևորը՝ ոչ թե խոսել երեխայի մոտ, այլ խոսել երեխայի հետ: Այսինքն՝ ոչ թե պետք է լեզուն «լցնել» երեխայի ուղեղը, այլ զրույց տանել նրա հետ»,-ասում է հետազոտության հեղինակներից մեկը, Հարվարդի համալսարանի ուսանող Ռեյչըլ Ռոնեոն:

 

Կարդացեք՝ Ինչպե՞ս զրուցել երեխայի հետ, որպեսզի զարգանա նրա ուղեղը. նոր բացահայտում

 

Շարունակելի

Աղբյուրը՝ World Economic Forum

Գովազդ