Ինչպե՞ս զրուցել երեխայի հետ, որպեսզի զարգանա նրա ուղեղը. նոր բացահայտում

Զարգացում

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։

Վերջին հետազոտությունն ու բացահայտումները մի հետաքրքիր նրբություն են հաղորդել  երեխայի լեզվի և զարգացման մասին մեր պատկերացումներին: 1995-ին մի յուրօրինակ հետազոտություն է կատարվել, ըստ որի` հարուստ ընտանիքների երեխաները մինչև 3 տարեկան լսում են մոտ 30 միլիոնով ավելի շատ բառ, քան աղքատ ընտանիքների երեխաները:  Հետազոտության հեղինակները պնդում  էին, որ «30 միլիոն բառերի բացը»  հետագայում ազդում է երեխայի կարողությունների վրա:   

Այսօր կարող եք անթիվ-անհամար կրթական հավելվածներ, ինչպես նաև խաղալիքներ գտնել, որոնք կլրացնեն բառապաշարի բացը և կընդլայնեն այն: Բայց երեխային միլիոնավոր բառերով «հեղեղելով»`դուք կարող եք զարգացման  ամենակարևոր հանգամանքը բաց թողնել`մարդկային շփում, հարաբերություններ և Վերջին հետազոտության հեղինակներն ասում են, որ մեծահասակների բառերի քանակը, մեծ հաշվով, չի նպաստում երեխայի զարգացմանն այնքան, որքան ինտենսիվ զրույցը, որի ընթացքում կողմերը հերթով արտահայտում են իրենց մտքերն ու լսում միմյանց:

Նախաձեռնության հեղինակները հետազոտությանը մասնակցած երեխաների տներում  ձայնագրիչներ են տեղադրել, ապա վերլուծել, թե զրույցների ընթացքում ինչ հաճախականությամբ է գալիս երեխաների հերթը: Մասնագետները հետազոտության արդյունքները համեմատել են երեխաների լեզվական գիտելիքը ստուգող թեստի արդյունքների հետ ու հանգել եզրակացության, որ դրանք մեծապես փոխկապակցված են: Հետազոտության ավագ հեղինակ Ջոն Գաբրիելին ասում է, որ իրենց հետազոտությունն ապացուցել է մի շատ կարևոր, անհավանական թվացող  բան` ծնողների հետ զրույցները ազդում են նաև ուղեղի կենսաբանական զարգացման վրա:

Այնպես որ, գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին հաճախ զրուցել երեխաների հետ`պահպանելով խոսելու հերթն ու երեխային հնարավորինս ներգրավելով զրույցի մեջ: 

 

Աղբյուրը՝ World Economic Forum

Գովազդ