Ինչպե՞ս ապահովել 1-3 տարեկան երեխայի անվտանգությունը․ մաս 1  

Խնամք

 Ձեր փոքրիկը արդեն քայլում է, փորձում է վազել, բացում է դարակները և պահարանները, ձգտում է մագլցել տան կահույքի վրա։ Նա բավական շարժուն  ու չարաճճի է դարձել։ Եկեք հասկանանք՝ ինչպես ապահովել 1-3 տարեկան երեխայի անվտանգությունը։

 

Տանը 

  1. Էլեկտրական սարքերը մի դրեք երեխային հասանելի վայրում։
  2. Վարդակները փակեք մեկուսիչ հարմարանքով։
  3. Տան կահույքի սուր ծայրերին ամրացրեք հատուկ հարմարանքներ։
  4. Ապակյա սպասքը պահեք երեխայի տեսադաշտից հեռու։
  5. Կողպեք դարակներն ու պահարանները, որոնցում պահվում են երեխայի համար վտանգավոր նյութեր՝ քիմիական մաքրող միջոցներ, դեղեր։
  6. Հնարավորության դեպքում ընտրեք դեղորայքի այնպիսի տուփեր, որոնք երեխան չի կարող բացել։
  7. Դեղերը երեխային որպես կոնֆետ մի ներկայացրեք։
  8. Երեխայի մոտ վտանգավոր նյութեր կամ իրեր գործածելիս նրան միշտ պահեք Ձեր տեսադաշտում։

 

 Դրսում 

  1. Բակում կամ խաղահրապարակում խաղալիս երեխային երբեք մենակ մի թողեք։
  2. Կիզիչ արևին երեխան մշտապես պետք է գլխարկ կրի։
  3. Ամռանը ցերեկային ժամերին երեխայի հետ դրսում մի զբոսնեք։

 

Մեքենայում 

  1. Երեխան պետք է երթևեկի հետևի նստարանին ամրացված մանկական նստատեղում նստած և ամրակապված վիճակում։ Եթե նման հնարավորություն չկա, երեխային գրկեք ու նստեք հետևի նստարանին։
  2. Պատուհանը բաց մի երթևեկեք։
  3. Դուռը կողպեք այնպես, որ հնարավոր լինի այն բացել միայն դրսի կողմից։
  4. Երեխային երբեք մենակ մի թողեք մեքենայում, անգամ դռները փակ վիճակում։

 

 

Գովազդ