Սնունդ

Փոքրիկի գարնանային սննդակարգ

Գարունը վերածննդի, թարմության ու նոր կյանքի սեզոնն է։ Այս ժամանակահատվածում երեխաների օրգանիզմը հատկապես կարիք ունի սննդարար մթերքների՝ ձմեռվա սեզոնից հետո վերականգնվելու, ուժեղանալու և առողջ աճ ապահովելու համար։

Փոքր երեխաների սննդային նախասիրությունները հաճախ են փոխվում․ այն, ինչ այսօր չեն սիրում, մի քանի շաբաթ անց կարող են հաճույքով ուտել։ Այդ պատճառով նոր սննդից հրաժարվելը սովորաբար անհանգստանալու պատճառ չէ։