Ի՞նչ գուլպաներ ընտրել փոքրիկի համար

Գուլպաներն, ինչպես  և կոշիկները, պետք է համարավետ լինեն: Դրանք պետք է ոչ թե բրդյա կամ ակրիլային լինեն, այլ միայն և միայն բամբակյա, որպեսզի փոքրիկի ոտքերը «շնչեն», և սնկային հիվանդություն չառաջանա:

Չափից մեծ գուլպաները կծկվում են կոշիկի մեջ, իսկ չափից ավելի փոքր գուլպաները  սեղմում են երեխայի ոտքի  բթամատը, խանգարում ոտքի նորմալ աճին: Պարբերաբար պետք է հետևել, որ գուլպաները երեխայի ոտքին համապատասխան լինեն:

Մի քանի խորդհուրդներ մայրիկներին`

  • Երեխային ոտաբոբիկ  վազվզելու թույլտվություն տալուց առաջ համոզվեք, որ որևէ  վտանգ չի սպառնում: Սուր քարերը, ապակու կտորները կարող են վնասել նրա ոտքերը:
  • Երեխայի ոտքերը հաճախակի լվացեք և լավ չորացրեք, որպեսզի սնկային վարակներ տարածող մանրէներ չառաջանան: Հատկապես խնամքով չորացրեք մատների արանքները:
  • Ոտքի մատների եղունգները պետք է կարճ (բայց ոչ շատ) կտրված լինեն: Աշխատեք կտրել կիսաշրջանաձև, որպեսզի եղունգները մատների մսի մեջ չաճեն: