Թոռնիկների դաստիարակության հարցում տատիկ-պապիկները պետք է հետևեն այս խորհուրդներին

Դաստիարակություն

Երեխայի կյանքում տատիկի և պապիկի դերը անգնահատելի է:

Ծնողների  համեմատ՝ տատիկն ու պապիկը շատ մեղմ են թոռնիկների հետ, սիրում են խաղալ նրանց հետ, պատմել նրանց հեքիաթներ և սովորեցնել հանելուկներ: Թոռնիկների համար տատիկներն ու պապիկները գիտեն աշխարհի բոլոր հարցերի պատասխանները, պաշտպանում են նրանց, միշտ կատարում են ցանկությունները,  գնում խաղալիք ու քաղցրավենիք:

Այո, տատիկներն ու պապիկները շատ են սիրում թոռնիկներին, և երեխաները հաճախ օգտվում են այդ մեծ սիրուց: Սա կարող է բացասաբար ազդել երեխաների դաստիարակության վրա: Այնպես որ, եկեք քննարկենք մի քանի կանոն՝ տատիկ-պապիկ-թոռնիկ սիրառատ հարաբերությունների համար:

  1. Թոռնիկների մոտ երբեք, երբեք ու ևս մեկ անգամ երբեք կասկածի տակ մի դրեք ծնողների հեղինակությունը:
  2. Կոնֆլիկտային իրավիճակներում որևէ կողմին մի՛ պաշտպանեք: Բոլոր ընտանիքներում էլ լինում են խնդիրներ, որոնք ամուսիններն ու երեխաները պետք է հաղթահարեն ինքնուրույն:
  3. Օտար մարդկանց մոտ Ձեր երեխաների և թոռնիկների հարաբերությունների, խնդիրների մասին մի՛ խոսեք: Այստեղ ևս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ բոլոր ընտանիքներում էլ լինում են խնդիրներ, որոնք ամուսիններն ու երեխաները պետք է հաղթահարեն ինքնուրույն:
  4. Կարողացեք պահպանել երեխաների գաղտնիքները: Եթե երեխան Ձեզ պատմել է իր համար անձնական որևէ բան, ապա վստահում է Ձեզ, ուրեմն՝ աշխատեք չկորցնել այդ վստահությունը:
  5. Երեխաների թերությունների վրա ծիծաղելը կարող է երեխայի մոտ բարդույթներ առաջացնել: Ձեր այդ պահվածքը կարող է երեխային դարձնել ինքնամփոփ և անինքնավստահ:  
  6. Օգնեք, երբ դրա անհրաժեշտությունը կա: Այլապես մի միջամտեք, երբ նա որևէ բան է անում: Հավատացեք՝ եթե Ձեր օգնության կարիքը լինի, թոռնիկը Ձեզ անպայման կդիմի:
  7. Երեխայի ներկայությամբ մի՛ մատնանշեք Ձեր երեխաների թերությունները:
  8. Հետևեք երեխայի ծնողների սահմանած ժամանակացույցին: Եթե Ձեր ծնողներն արգելել են երեխային խաղալ համակարգչային խաղեր կամ հեռուստացույց դիտել, ապա Դուք գաղտնի թույլ մի տվեք դրանք երեխային: Դրանով Դուք լավություն չեք անում նրան:

 Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ