Ավելի վաղ հասակի մասին տես այստեղ
Մինչև հինգ տարեկան հասակը երեխան պետք է կարողանա
- Համակարգված ձևով շարժվել
- Խոսել նախադասություններով, օգտագործել տարբեր բառեր,
- Հասկանալ բառերի հականիշները /օրինակ, հաստ ու բարակ, երկար ու կարճ/,
- Խաղալ այլ երեխաների հետ,
- Առանց օգնության հագնվել,
- Պատասխանել պարզ հարցերի,
- Հաշվել 5-10 առարկա,
- Ձեռքերն ինքնուրույն լվանալ:
Խորհուրդներ ծնողներին և խնամողներին
- Ուշադիր լսեք երեխային:
- Հաճախ շփվեք երեխայի հետ:
- Եթե երեխան կակազում է, առաջարկեք ավելի դանդաղ խոսել:
- Կարդացեք և պատմություններ պատմեք:
- Խրախուսեք երեխային, որ խաղա և ուսումնասիրություններ կատարի:
Անհանգստացնող նշաններ
Ուսումնասիրեք, թե ինչ դերեր են խաղում երեխաները խաղերի ժամանակ: Եթե երեխան վախեցած է, բարկացած կամ անզիջում ու դաժան, սրանք կարող են լինել զգացմունքայի խնդիրների կամ բռնության նշաններ:



