Լա՞վ եք դաստիարակում երեխային. թեսթ

Ժամանց

Եկեք պարզ թեսթի օգնությամբ պարզենք՝ լա՞վ եք դաստիարակում Ձեր երեխային:

  1. Ինչ-որ մեկն, ում Դուք չեք ճանաչում, մոտենում է Ձեզ ու Ձեր 3-ամյա փոքրիկին ու ասում՝ «որքան գեղեցիկ փոքրիկ ունեք»՝ ձեռքը մեկնելով երեխային, որպեսզի դիպչի նրան: Դուք.

Ա. Բարձր կբղավեք՝ «Հեռու գնացեք երեխայից»:

Բ. Ոչինչ չեք ասի:

Գ. Կասեք՝ «ես գիտեմ, որ Դուք չեք ցանկանում վնասել իմ երեխային, բայց, խնդրում եմ, մի դիպչեք նրան»:

  1. Ձեր 7-ամյա դուստրը ցանկանում է բակում միայնակ խաղալ: Ի՞նչ կանեք:

Ա. Թույլ կտաք երեխային միայնակ խաղալ:

Բ. Թույլ կտաք խաղալ միայն ընկերուհու հետ՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Գ. Թույլ կտաք խաղալ դրսում, միայն թե Ձեր աչքի առաջ լինի:

  1. Ձեր դայակը հենց նոր ասաց Ձեզ, որ չի կարող գալ, բայց Դուք շտապում եք կարևոր տեղ: Ձեր որդին առաջարկում է մնալ փոքրիկ եղբոր հետ: Ի՞նչ կանեք:

Ա. Կկանչեք որևէ մեկին՝ մնալու փոքրիկի հետ:

Բ. Կասեք Ձեր ավագ որդուն, որ նա դեռ փոքրիկ է և կխնդրեք մեկ ուրիշին:

Գ. Թույլ կտաք ավագ որդուն մնալու կրտսեր եղբոր հետ:

       4. Ձեր 8-ամյա երեխան լաց է լինում, քանի որ ստիպված է գիշերել բարեկամների տանը: Ի՞նչ կանեք:

Ա. Կխնդրեք նրան ասել պատճառը, թե ինչու չի ցանկանում մնալ բարեկամների տանը: Պատճառն իմանալուց հետո կհամոզեք նրան գիշերել, քանի որ ժամանակը լավ կանցկացնի այնտեղ:

Բ. Կընդառաջեք երեխային:

Գ. Եթե շատ կարևոր չէ, որ երեխան գիշերի հարազատների տանը, ընտրությունը կթողնեք երեխային:

  1. Ձեր 11-ամյա դուստրը ցանկանում է ընկերուհու հետ գնալ մոտակա խանութը: Ի՞նչ կանեք:

Ա. Թույլ կտաք, քանի որ ուզում եք՝ նա իմանա, որ վստահում եք իրեն:

Բ. Կասեք նրան, որ նա շատ փոքր է առանց մեծահասակի ուղեկցությամբ խանութ գնալու համար:

Գ. Կհաշվարկեք՝ ում հետ է գնում խանութ, որքան հեռու և վտանգավոր է ճանապարհը:

Եթե Դուք ավելի շատ ընտրել եք հետևյալ պատասխանները՝ 1Բ, 2Ա, ЗԳ, 4Ա, 5Ա, ուշադրություն դարձրեք հետևյալին.

  • Դուք շատ ավելին եք երեխայից սպասում:
  • Զիջում եք, երբ երեխան սկսում է մանիպուլացնել Ձեզ:
  • Երբեմն արհամարհում եք երեխայի ցանկությունները՝ հոգուտ Ձեր շահերի:

 

Եթե Դուք ավելի շատ ընտրել եք հետևայլ պատասխանները՝ 1Ա, 2Գ, ЗԲ, 4Բ, 5Բ, ուշադրություն դարձրեք հետևյալին.

  • Ձեր սպասումները երեխայից չնչին են, անգամ այն դեպքում, երբ երեխան հաջողում է:
  • Երեխայի համար սահմանում եք շատ խիստ կանոններ, որոնց նա պետք է հետևի:
  • Կարծում եք, որ երեխան մշտապես ունի Ձեր պաշտպանության կարիքը:

Եվ ահա, եթե ընտրել եք 1Գ, 2Բ, ЗԱ, 4Գ, 5Գ տարբերակները, մենք շնորհավորում ենք Ձեզ, Դուք լավ ծնող եք:

Աղբյուրը՝ Vospitaj.com

 

Գովազդ