Երեխային մանկապարտեզ տանելիս մայրիկները փոքրիկի պայուսակում միրգ, քաղցրավենիք, խաղալիք կամ դեղեր են դնում։ Եկեք միասին հասկանանք՝ ի՞նչ խորհուրդ չի տրվում տանել մանկապարտեզ:
- Չի՛ կարելի վիտամիններ կամ հաբեր տանել։ Մյուս երեխաները ևս կարող են խմել և թունավորվել։ Եթե երեխան պետք է որևէ դեղ խմի, ապա բժշկի նշանակած հաբերը փոխանցեք մանկապարտեզի բժշկուհուն: Նա անհրաժեշտ ժամին, անհրաժեշտ քանակությամբ կտա այն երեխային։
- Արգելվում է մաստակ տանել մանկապարտեզ։ Երեխաները կարող են քնելիս չհանել այն ու խեղդվել։
- Սրածայր, մանր, ապակե կամ հեշտ կոտրվող խաղալիքներ ևս չի կարելի տանել մանկապարտեզ։
- Խաղալիք զենքերը ևս անցանկալի իրերի ցուցակում են։
- Հին փափուկ խաղալիքները, փուչիկները ևս կարող են վտանգավոր լինել. փափուկ խաղալիքները կուտակում են փոշին, իսկ փուչիկը կարող է վտանգավոր լինել, եթե երեխան ինքնուրույն փորձի փչել. օդը մղելիս այն կարող է թռնել դեպի կոկորդ:
- Քաղցրավենիք, զովացուցիչ ըմպելիք. երեխան մանկապարտեզում սնվում է, չարժե նրա օրգանիզմը ծանրաբեռնել հավելյալ սննդով և այն էլ`անառողջ:
Տանից դուրս գալիս ստուգե՛ք երեխայի գրպանները, երեխան կարող է որևէ անցանկալի իր վերցրած լինի:
Հիշեք՝ այս կետերին հետևելը երեխայի ազատության սահմանափակում չէ: Պարզապես այսպես ապահովում եք երեխայի անվտանգությունը։
Աղբյուրը՝ Vospitaj.com



